Սևամորթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նեգրեր (լատիներեն niger — սև), նեգրոիդ ռասայի ներկայացուցիչների՝ շատ լեզուներում ընդունված անվանումը։

Բարաք Օբաման՝ ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահը
  1. Արևադարձային և Հարավային Աֆրիկայի արմատական բնակչությունը։ «Նեգր» տերմինի գործածությունը, որպես ընդհանուր էթնիկական անվանում, ճիշտ չէ, քանի որ Աֆրիկայի նեգրերի թվին են պատկանում զանազան ընտանիքների ու խմբերի լեզուներով խոսող շատ ժողովուրդներ ու ցեղեր (բանտու, ատլանտյան և այլն)։ Թիվը Աֆրիկայում ավելի քան 200 մլն (1971) է։ Աֆրիկացիներն իրենց նեգր չեն անվանում։
  2. 16-19-րդ դարերում Աֆրիկայից բերված տարբեր ցեղերի ստրուկների հետնորդներն Ամերիկայում, որոնք զգալիորեն միասերվել են սպիտակամորթ և մասամբ՝ հնդկացի բնակչության հետ և ընդունել տիրապետող՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հոլանդերեն լեզուները։ Նեգրերի թիվը՝1971 թվականին, Աֆրիկայում ավելի քան 200 միլիոն, բայց աֆրիկացիներն իրենց նեգր չեն անվանում։ Քանակը Ամերիկայում՝ մոտ 100 միլիոն (որից մոտ 2/3-ը՝ մուլատներ)։ Դրանցից 23 միլիոն բնակվում է ԱՄՆ-ում, մոտ 25 մլն՝ Բրազիլիայում, մնացածը՝ հիմնականում Կարիբյան ծովի ավազանում։ Ամերիկայում Նեգրերը առանձին ժողովուրդներ են կազմում Հայիթիում, Ջամայկայում, Գայանայում, Սուրինամում, ինչպես նաև Բարբադոսում և Փոքր Անտիլյան մի քանի այլ կղզիներում, ուր նրանք հիմնական բնակչությունն են։ Մի քանի երկրներում նեգրերը մտնում են այդ երկրի հիմնական ժողովուրդների կազմի մեջ» (ԱՄՆ-ի ամերիկացիների, բրազիլացիների, կուբացիների, վենեսուելացիների, պուերտոռիկացիների և այլն)։ Ամերիկյան երկրների (բացառությամբ սոցիալիստական Կուբայի) նեգրերը սովորաբար աշխատավորության առավել ճնշված խավերն են։ Թեև 1960-ական թթ․ ԱՄՆ-ի նեգրերի իրավահավասարության համար համառ պայքարում հասան որոշակի հաջողությունների, սակայն նրանց հանդեպ փաստորեն կիրառվում է խտրականության քաղաքականություն (նրանց մեծ մասը բնակվում է գետտոներում) աշխատանքային պայմանների ու աշխատավարձի, կրթության, բուժսպասարկման և այլ հարցերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 213 CC-BY-SA-icon-80x15.png