Սուրինամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coat of arms of Suriname.svg
Flag of Suriname.svg
Suriname in its region.svg

Սուրինամ, փոքր պետություն է Հարավային Ամերիկայի Գվիանական սարահարթի հյուսիս–արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Ափամերձ գոտին ճահճապատ է (Գվիանական դաշտավայր

Ընդերքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդերքում կան բոքսիտների (աշխարհում արդյունաբերությամբ զբաղեցնում է չորրորդ տեղը), մանգանի, ոսկու, պլատինի, նիկելի, նավթի հանքավայրեր։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրինամը գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիսում։ Արևմուտքում սահմանակից է Գայանայի (600 կմ), հարավում՝ Բրազիլիայի (593 կմ), արևելքում՝ Ֆրանսիական Գվիանայի (570 կմ) հետ։ Հյուսիսում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Տարածքը 163800 կմ²։ Սահմանի երկարությունը 1603 կմ։ Ազգային օրը Նոյեմբերի 25:

Բնական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրինամը զբաղեցնում է Գվիանական սարահարթի հյուսիսարևելյան մասը (առավելագույն բարձրությունը՝ 1280մ, Յուլիանա լեռ)։ Ափամերձ գոտին ճահճապատ դաշտավայր է։ Խոշոր գետերը Կորանտեյնը, Էսեկիբոն, Սուրինամը, Մորինին ջրառատ են, սահանքավոր, նավարկելի է միայն գետաբերանում։ Կլիման հասարակածային է, խոնավ։ Տարեկան տեղումները՝ 3000մմ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 27°C: Խոնավ սեզոնը ձգվում է դեկտեմբերից ապրիլ։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ափամերձ գոտիներում ճահճային բուսականությունն է։ Տարածքի 90 %-ը զբաղեցնում են արժեքավոր ծառատեսակներով հարուստ մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է (կապիկներ, ամերիկյան հովազ, կատվառյուծ, գետակինճ և այլն)։ Շատ են թռչունները, սողունները (այդ թվում՝ անակոնդան), ջրերում՝ ձկները, ծովախեցգետինները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրինամի տարածքն առաջին անգամ հետազոտվել է 1499 թվականին։ 1551 թվականին հոլանդացի առևտրականները Սուրինամի գետաբերանում հիմնել են բնակավայր։ XVI դարի վերջին երկրի տարածքը զավթել են անգլիացիները, 1630 թվականին՝ իսպանացիները, 1667 թվաականին՝ հոլանդացիները։ 1954 թվականին ստացել է ինքնավարություն, անկախություն ձեռք է բերել 1975 թվականի նոյեմբերի 25-ին։ 1980թ․ երկրում տեղի է ունեցել զինված հեղաշրջում։ 1987թ․–ին միջազգային ճնշման ներքո երկրում վերականգնվել է դեմոկրատիան։ 1990թ․–ին կրկին տեղի ունեցավ զինված հեղաշրջում, բայց դեմոկրատական ուժերի և Նոր ճակատ խմբակցության շնորհիվ 1991թ․–ին վերականգնվել է իշխանությունը։ Գործող նախագահն է Դեզի Բաութերսեն։ Հայաստանի և Սուրինամի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1999թ․–ի հուլիսի 24–ին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 560 հազ․ մարդ (2013թ․)։ Բնակչության միջին խտւթյունը՝ 3,4 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 70,2 տարի։ Ազգային կազմը՝ հնդկացիներ (37%), կրեոլներ (31%), ինդոնեզիացիներ (15%), աֆրիկացիներ(10%), չինացիներ, մարոններ (անտառային նեգրեր) և այլք։ Ուրբանիզացման մակարդակը 68%։ Պետական լեզուն՝ հոլանդերեն, այլ լեզուներ՝ սուրինամերեն, անգլերեն, հինդի, չինարեն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրն ունի համեմատաբար զարգացած հանքարդյունաբերություն։ Արդյունահանում են մեծ քանակությամբ բոքսիտներ, որից ստացվող ալյումինն արտահանվում է։ Կան նաև փայտամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է երկրագործությունը։ Մշակում են բրինձ, շաքարեղեգ, ցիտրուսներ, ադամաթուզ։ Բնակչության ավանդական զբաղմունքը ձկնորսությունն ու ծովախեցգետնի որսն են։