Անակոնդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանաչ Անակոնդա
Անակոնդա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Կեղծոտանիներ
Ցեղ Անակոնդա
Տեսակ E. murinus
Լատիներեն անվանում
Eunectes murinus
Արեալ
պատկեր


Անակոնդա (անգլ.՝ Eunectes murinus), վիշապօձերի ընտանիքի օձ։ Մարմնի երկարությունը 6-7 մ (հազվադեպ՝ մինչև 9 մ)։ Թեփուկները հարթ են, փայլուն։ Գլուխը փոքր է, դունչը՝ կլորավուն, պոչը՝ կարճ, քթանցքերը՝ փականներով։ Անակոնդա վերևից գորշ դեղնականաչ է, մեջքի երկայնքով երկու կողմից մուգ դարչնագույն՝ կլոր, մեծ խալերով։ Անակոնդան ապրում է Բրազիլիայի ու Գվիանայի գետերի, լճերի և ճահիճների ափերին։

Կյանքի մեծ մասն անցկացնում է ջրում, երաշտի ժամանակ ընկղմվում է տիղմի մեջ և քուն մտնում։ Սնվում է ձկներով, թռչուններով, մանր ալիգատորներով, կաթնասուններով ևն։ Կենդանածին է (70-100 ձագ), բազմանում է նաև ձվադրմամբ։ Ունի արդյունագործական նշանակություն (օգտագործվում է մաշկը, միսը, ճարպը)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png