Երկրագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարելահող Հայաստանում
«Т-150К» մակնիշի տրակտորը հողը վարելիս
Տրակտորն աշխատանքի ժամանակ

Հողագործություն, այլապես կոչված՝ երկրագործություն կամ ֆերմերություն, գյուղատնտեսության ճյուղ, ընդգրկում է պարենային, տեխնիկական, կերային և գյուղատնտեսական այլ բույսերի մշակությունը։ Նաև գիտություն, գյուղատնտեսագիտության՝ ագրոնոմիայի բաժին, որն ուսումնասիրում է բույսերի մշակության ընդհանուր ձևերը, մշակում հողօգտագործման և հողի բերրիության բարձրացման առավել արդյունավետ եղանակներ։ Հողագործությամբ զբաղվողը կոչվում է հողագործ, ինչպես նաև երկրագործ կամ ֆերմեր, իսկ հողագործության տարածքը կոչվում է ագարակ կամ ֆերմա

Երկրագործությունը բնակչությանն ապահովում է պարենով, անասնապահությանը՝ կերով, արդյան որոշ ճյուղերի՝ հումքով։ Տարբերում են Երկրագործության էքստենսիվ՝ արտադրությունը զարգանում է հողային տարածքների ընդարձակման շնորհիվ, և ինտենսիվ՝ լրացուցիչ միջոցների ներդրման հաշվին (մեքենայացում, հողբարելավում, քիմիացում և այլն), ձևեր։ Երկրագործությունը լինում է կայուն (բավարար ջրաջերմային շրջաններում), անկայուն կամ չոր (մթն. անբավարար տեղումներով ու անկայուն եղանակով շրջաններում), ոռոգվող (անապատային, կիսաանապատային, մասամբ՝ բարեխառն գոտիներում), անջրդի (ոռոգվող անջրդի հողերում), լեռնային, բևեռային և այլն։

Հողագործությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհում երկրագործությամբ զբաղվել են դեռևս միջին քարի դարից։ Այն ունեցել է երկու գլխավոր փուլեր՝ բրիչային և արորագութանային։ Ըստ հնագիտության, հնաբուսաբանության տվյալների՝ առաջին բույսերը (ցորեն, գարի, բրինձ, պտուղներ և այլն ) մշակվել են սկսած մեր թվարկությունից առաջ 10-8 դարից։ Գիտական տեղեկությունները վկայում են, որ հայկական լեռնաշխարհը ցորենի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության նախասկըզբնական կենտրոններից է։ Մի շարք հնավայրերում (Շենգավիթ, Կարմիր բլուր, Մոխրաբլուր) հայտնաբերված ցորենի, գարու, կորեկի մնացորդները, հացահատիկի կարասները, երկրագործական գործիքները (մանգաղների շեղբեր և գութանների սանդեր և այլն), ինչպես նաև Գեղամա և Զանգեզուրի լեռների ժայռապատկերները վկայում են, որ միջին և նոր քարի դարե Աշնանացան ցորեն խաղողի ծաղկման փուլը Ծխախոտի ծաղկման փուլը առվույտի դաշտերում հայկական լեռնաշխարհում եղել է արորային Երկրագործություն։

Մեր թվարկությունից առաջ IX-VI դարում հայկական լեռնաշխարհում ստեղծվել են նաև ոռոգման լայն համակարգեր՝ մեր թվարկությունից առաջ IX դ. Մենուայի ջրանցքը, Շամիրամի ջրատարը, որը գործում է այսօր, և այլն, գործածվել են կատարյալ երկաթե խոփեր, գյուղատնտեսական այլ գործիքներ, որոնց շնորհիվ զարգացել է երկրագործությունը։ Այդ են վկայում պատմիչներ Ստրաբոնի, Հերոդոտոսի, Քսենոփոնի, Մովսես Խորենացու տեղեկությունները։ Մշակվող բույսերը աճեցվել են հիմնականում քարքարոտ և ոռոգելի հողերում, իսկ դրանց սննդառությունը կարգավորվել է նաև պարարտացմամբ (գոմաղբ)։ Տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում մշակվել և կիրառվել են հողօգտագործման ինտենսիվությունը, հողի բերրիության վերականգնման ու բարձրացման եղանակները բնորոշող երկրագործության որոշակի համակարգեր։

1920-ական թվականից Հայաստանում աստիճանաբար ստեղծվել են երկրագործության ինտենսիվ համակարգեր, մեքենայացվել են գյուղատնտեսական արտադրության տարբեր շարժընթացներ, բարելավվել է գյուղատնտեսական տեխնիկան, լայնորեն կիրառվել է հողբարելավումը։ 1991-ից նորաստեղծ ՀՀ գյուղատնտեսության բնագավառում սոցիալտնտեսական կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, հաստատվել է հողի և գյուղատնտեսական մյուս արտադրամիջոցների մասնավոր սեփականություն, որի զարգացումը պահանջում է ստեղծել երկյան նոր մոտեցումներ։ 2004-ին ՀՀ գյուղատնտեսական ցանքատարածությունները կազմել են 461000 հա, որից հացահատիկինը՝ 206433 հա, կարտոֆիլինը՝ 35735 հա, բանջարեղենինը՝ 22273 հա, բոստանայինը՝ 4035 հա, և այլն։

2004-ին ՀՀ-ում հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքը կազմել է 456184 տ, կարտոֆիլինը՝ 576427 տ, բանջարեղենինը՝ 600750 տ, բոստանայինը՝ 113108 տ, պտղինը՝ 113578 տ, և խաղողինը՝ 148892 տ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png