Մենուայի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից




Մենուայի ջրանցք
Մենուայի ջրանցքի պատը սեպագիր արձանագրությամբ (XIX դարի գծանկար)
Մենուայի ջրանցքի պատը սեպագիր արձանագրությամբ (XIX դարի գծանկար)
Բնութագիր
Երկարություն 80 կմ
Առավելագույն խորություն 1, 5 մ

Մենուայի ջրանցք կամ Շամիրամի ջրանցք, կառուցել է Մենուա թագավորը՝ հավանաբար մ.թ.ա. IX դ. վերջ -  VIII դ. սկզբին՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու նպատակով։ Երկարությունը 80 կմ է, լայնությունը՝ 4, 5 մ, խորությունը՝ 1, 5 մ։ Սկիզբ է առել Հայոց ձոր գավառի Վերին Մժնկերտ գյուղի մոտից, որտեղ ժայռերի տակից բխում են բազմաթիվ ջրառատ աղբյուրներ։ Այստեղ նրա ջրերով աշխատել է մոտ 40 ջրաղաց։

Մենուայի ջրանցքից ճյուղավորվում են փոքր ջրանցքներ ու առուներ։

Ջրանցնքն ուներ կարևոր տնտեսական նշանակություն, նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ։ Ներքին Մժնկերտ գյուղի մոտից ջրանցքի երկայնքով տեղադրված է Արարատյան թագավորության ժամանակաշրջանի 14 արձանագրություն։ Ջրանցքն իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից էր Հին Արևելքում։

Ըստ ավանդության (պահպանվել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» Երկում և ժողովրդական բանահյուսության մեջ)՝ Մենուայի ջրանցքի կառուցումը վերագրվել է Ասորեստանի Շամիրամ թագուհուն և անվանվել է նաև վերջինիս անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png