Ասորեստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասորեստան
Մ.թ.ա. 21-րդ դարՄ.թ.ա. 605 Նոր Բաբելոնի Թագավորություն 
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Նինվե
Աշշուր
Լեզու Աքքադերեն, Ասորերեն
Ազգություն Ասորեստանցիներ, Խուրիներ
Կրոն Բազմաստվածություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն

Ասորեստան- հնագույն սեմական պետություն Հյուսիսային Միջագետքում մ.թ.ա. XX-VIIդդ.։ Ասորեստանի առաջին հզորացումը եղել է Շամշի-Ադադ I-ի կառավարման ժամանակ, երբ նա միավորեց ողջ Հյուսիսային Միջագետքն իր իշխանության ներքո։ Իր մահից շատ չանցած Ասորեստանն ընկավ նախ Բաբելոնի, ապա Միտաննիի հայկական պետության ենթակայության տակ։ Ասորեստանի նոր վերելքը սկսվեց մ.թ.ա. XIV-րդ դարի երկրորդ կեսին Աշուր-Ուբալիտ I-ի կառավարման շրջանում։ Նա և իր հաջորդները ոչնչացրին Միտաննին, տիրեցին ողջ Հյուսիսային Միջագետքին, Սիրիային, արյունալի պատերազմների մեջ մտան Բաբելոնի Միջին Թագավորության հետ։ Այդ ժամանակներում սկսվեցին ասորեստանյան արքաների աշրավանքները դեպի Հայկական Լեռնաշխարհ, Նաիրիի դեմ։ Մ.թ.ա. XII-XIդդ. արամեացիների արշավանքները ժամանակավորապես թուլացրեցին Ասորեստանը։ Երկրի նոր հզորացումը սկսվեց Ադադ-Ներարի II-ի կառավարման շրջանում։ Ասորեստանը նորից տիրեց Սիրիային և Փյունիկիային, գրավվեց նաև Բաբելոնը։ Մ.թ.ա. IX-րդ դարից սկսվեցին Ուրարտուի և Ասորեստանի միջև պատերազմները։ Ասորեստանն իր հզորության գագաթնակետին հասավ մ.թ.ա. VIII-րդ դարի երկրորդ կես-մ.թ.ա. VII-րդ դարի առաջին կես ժամանակահատվածում։ Ուրարտուն չկարողացավ պահպանել տարածաշրջանի առաջին տերության կարգավիճակը։ Ասորեստանյան Կայսրությունը ձգվում էր Եգիպտոսից մինչև Արևմտյան Իրան և Էլամից մինչև Փոքր Ասիա։ Բայց այն արդեն իրեն սպառել էր անընդհատ պատերազմների և ենթակա ժողովուրդների նկատմամբ դաժան քաղաքականության հետևանքով։ Ասորեստանը կործանվեց Մարաստանի արքա Կիաքսարի, Բաբելոնի արքա Նաբուպալասարի և հայոց տիրակալ Պարույրի կողմից մ.թ.ա. 612թ. Ասորեստանի վերջին զորքերը ջախջախվեցին մ.թ.ա. 605թ. Կարքեմիշի մոտ։

Ասորեստանյան արքաների անվանացանկ[խմբագրել]