Սոլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սոլոնի բարեփոխումներից)
Jump to navigation Jump to search
Սոլոն
Ignoto, c.d. solone, replica del 90 dc ca da orig. greco del 110 ac. ca, 6143.JPG
Ծնվել է մոտ. մ. թ. ա. 638
Ծննդավայր Աթենք, Հին Աթենք
Մահացել է մոտ. մ. թ. ա. 558 կամ մ. թ. ա. 559[1]
Մահվան վայր Աթենք, Հին Աթենք[1]
Քաղաքացիություն Հին Աթենք
Ազգություն հույն
Մասնագիտություն կանոնագիր, իրավաբան, բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ eponymous archon
Solon Վիքիպահեստում

Սոլոն կամ Սողոն (հունարեն՝ Σόλων), մոտ 638 մ.թ.ա. –558 մ.թ.ա., Հին Հունաստանի Աթենք քաղաքի հայտնի պետական գործիչ, օրենսգիր և բանաստեղծ։ Հին Հունաստանի յոթ իմաստուններից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլոնն իր ծագումով պատկանում էր հին էվպատրիդական դասին՝ սերվելով ազնվական, սակայն աղքատ ընտանիքից: Արդեն երիտասարդ տարիքում Սոլոնը զբաղվում էր առևտրով։ Արիստոտելը և Պլուտարքոսը հաղորդում են, որ Սոլոնն ըստ իր բարեկեցության պատկանում էր բնակչության միջին դասին։
Մ.թ.ա. 594 թ. Սողոնն ընտրվում է Աթենքի արքոնտ: Պաշտոնը ստանձնելիս՝ նա հրաժարվում է արքոնտների ավանդական երդումից, որով ստանձնում էին պահպանել տիրող օրենքները։

Բարեփոխումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին օրենքը, որով սկսվեց Սոլոնի գործունեությունը, սիսախֆիան էր (թոթափում), որով արգելվեց պարտքը չվճարելու պատճառով ստրկությունը և իջեցվեցին տոկոսադրույքները։ Սակայն սկզբնական շրջանում ոչ ոք չէր կարողանում առանց փոխհատուցման դադարեցնել աթենական հողատերերի ստրկացումը։ Հողերը, որոնց վրա կանգնեցված էին պարտային սյուներ, հայտարարվեցին պարտքերից ազատ և վերադարձվեցին իրենց տերերին։ Ստրկությունից աթենական հողատերերի ազատագրումը առաջին քայլն էր հետագա բարեփոխումների ճանապարհին։
Հողային բարեփոխումներից հետո Սողոնը իրականացրեց տնտեսական համալիր քաղաքականություն, որով նա աջակցություն էր ցուցաբերում արհեստավորներին։ Այլ քաղաքներից Աթենք եկած արհեստավորներին իրավունք էր տրվում այնտեղ բնակվել։ Մեկ այլ օրենքով, իրենց որդուն արհեստ չսովորեցրած ծնողները զրկվում էին ծերության օրոք նրանից օգնություն պահանջելու իրավունքից։
Սոլոնն արգելեց ցորենը Աթենքից դուրս տանելը և խրախուսեց ձիթապտղի մշակումը, որը դարձավ գյուղատնտեսության բարգավաճող ճյուղ։

Հողային հարցի հետ կապված ռեֆորմների իրականացնելուց հետո Սոլոնը սկսեց ամրապնդել քաղաքական կարգը։ Հին ավագանու խորհրդի կողքին, որը այդ ժամանակ ստացել էր արեոպագոս անունը, Սոլոնը հիմնադրեց Չորս հարյուրի խորհուրդը, որի անդամներն ընտրվում էին ըստ ունեցվածքային ցենզի՝ յուրաքանչյուր փիւլեից հարյուր մարդ։

Սոցիալական բարեփոխումներ իրականացնելով, Սողոնը պոլիսի ամբողջ բնակչությունը բաժանեց չորս ունեցվածքային դասերի՝ ըստ իրենց տարեկան եկամտի, որը չափվում էր գյուղատնտեսական մթերքով։
Այդ դասերն էին՝

  • Պենտակոսիոմեդիմնոսները, որոնց տարեկան եկամուտը կազմում է 500 մեդիմնոս (1 մեդիմնոս = 52.5 լ ) ցորեն։

Կարող էին ընտրվել արքոնտներ և գանձապահներ։

  • Հիպեիսները, որոնց եկամուտը կազմում էր ավելի քան 300 մեդիմնոս ցորեն։

Կարող էին պահել մարտական նժույգ։

  • Զևգիտները, որոնց տարեկան եկամուտը կազմում էր ավելի քան 200 մեդիմնոս ցորեն։

Ծառայում էին որպես հոպլիտեսներ։

  • Թետեսները, որոնց տարեկան եկամուտը 200 մեդիմնոսից պակաս էր։

Բարձրագույն զինվորական և արքոնտների պաշտոնները կարող էին ստանալ միայն առաջին դասի ներկայացուցիչները, երկրորդ դասը ներկայացված էր հեծելազորում, երրորդ դասը՝ ծանրազեն հետևակում և չորրորդը՝ թեթևազեն հետևակում։
Չորս հարյուրի խորհրդի մեջ կարող էին մտնել միայն առաջին երեք դասերի ներկայացուցիչները։

Բոլոր չորս դասերի ներկայացուցիչները իրավունք ունեին մասնակցել Ժողովրդական ժողովում, Ժողովրդական դատարանում, որը կրկին վերականգնվել էր։ Սոլոնը առաջին անգամ մտցրեց նաև ազատ կտակի սկզբունքը։ Եթե քաղաքացին չուներ օրինական որդիներ, ապա նա իրավունք ուներ կտակելու իր ունեցվածքը ում որ ցանկանում էր, այլ ոչ թե թողնել իր տոհմի որևիցէ անդամի, ինչպես դա լինում էր նախկինում։ Այս օրենքով հաստատվում էր յուրաքանչյուրի իրավունքը ղեկավարել իր ունեցվածքը իր հայեցողությամբ, այլ ոչ թե տոհմի շահերին համապատասխան։

Ճանապարհորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ. վան Հոնտհորստ. «Սողոնը եւ Կրեսոսը»« (1624)

Պաշտոնավարությունն ավարտելուց հետո Սոլոնն սկսեց ճանապարհորդություն դեպի արեւելք։ Ճանապարհորդությունը տևեց տասը տարի (մ.թ.ա. 593-583 թթ.)։ Այդ ընթացքում նա եղավ Եգիպտոսում, Կիպրոսում, Լյուդիայում։ Եգիպտոսում նա հանդիպեց Ամասիս II փարավոնին, զրույցներ ունեցավ քրմերի հետ։ Կիպրոսում նրան որպես բարեկամ ընդունեց Սողոս Փիլոկիպրոս թագավորը։ Այնտեղ նա իր խորհուրդներն առաջարկեց նոր մայրաքաղաքի շինարարության վերաբերյալ, ինչի համար թագավորը քաղաքին տվեց Սոլի անունը։
Այնուհետև եղավ Լյուդիայի Սարդիս մայրաքաղաքում, հանդիպեց Կրեսոս արքային։ Կրեսոսի հետ կայացած զրույցը հիշատակվում է անտիկ շատ աղբյուրներում։ Մասնավորապես, դրա մասին գրել է Պլուտարքոսը։
Մ.թ.ա. 583 թ. Սողոնը վերադարձավ Աթենք։ Նրա ստեղծած օրենքները շարունակում էին գործել և նրա բացակայության ժամանակ դրանք փոխելու կամ չեղարկելու փորձեր չէին արվել։
Պլուտարքոսը գրում է, որ իր ճանապարհորդությունից հետո Սողոնն այլևս քաղաքականությանն ակտիվ մասնակցություն չի ունեցել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Колобова К.М (1958)։ Очерки истории Древней Греции։ Լենինգրադ 

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սոլոն հոդվածին
  1. 1,0 1,1 Любкер Ф. Solon // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1262–1300.