Կրեսոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Կրեսոս
Claude Vignon - Croesus and Solon.jpg
Ծնվել է՝ մ. թ. ա. 596
Մահացել է՝ մ. թ. ա. 546
Հայր Ալիատտ II
Երեխաներ Atys

Կրեսոս (հուն.՝ Κροίσος, մ.թ.ա 595-546 թվականներ), Լիդիայի վերջին թագավորը մեր թվարկությունից առաջ 560 թվականից։

Գրավել է փոքրասիական հունական քաղաքները (Եփեսոս, Միլեթ և այլն), նվաճել Փոքր Ասիայի արևմտյան մասը (մինչև Հալիս գետը)։ Պարսից արքա Կյուրոս Բ Մեծի դեմ պատերազմում պարտվել և գերվել է։ Հույն պատմիչների (Հերոդոտոս և ուրիշներ) տեղեկությունների համաձայն, Կրեսոսը դատապարտվել է այրման, սակայն ներում է ստացել Կյուրոսից, հին արևելյան սեպագիր սկզբնաղբյուրների համաձայն՝ մահապատժի ենթարկվել։ Կրեսոսի հարստության մասին լեգենդներ են հյուսվել։ Վկայակոչելով օտար աղբյուրները, Մովսես Խորենացին հայտնում է, որ Կրեսոսին պարտության է մատնել և գերել Հայոց արքա Արտաշես Ա և հրամայել է սպանել, ապա ներում է շնորհել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 685 CC-BY-SA-icon-80x15.png