Մանիսայի մարզ
Մանիսայի մարզ թուրք.՝ Manisa ili | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Մասն է | Մանիսայի ենթաշրջան |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Եգեյան տարածաշրջան |
Ներառում է | 16 շրջան |
Վարչկենտրոն | Մանիսա |
Հիմնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն (2018) | 1,429,643 |
Ազգային կազմ | թուրքեր |
Կրոնական կազմ | սուննի իսլամ |
Տարածք | 13,810 |
![]() | |
![]() | |
Ժամային գոտի | +03:00 |
ISO 3166-2 կոդ | TR-45 |
Հեռախոսային կոդ | +90 236 |
Փոստային ինդեքսներ | 45000–45999 |
Ավտոմոբիլային կոդ | 45 |
manisa.gov.tr |
Մանիսայի մարզ (թուրք.՝ Manisa ili), վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանիսայի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Իզմիր (արևմուտք), Այդըն (հարավ), Դենիզլի (հարավ-արևելք), Ուշաք (արևելք), Քյութահյա (հյուսիս-արևելք), Բալըքեսիր (հյուսիս):
Մարզկենտրոն Մանիսայի մերձակայքում է գտնվում Սփիլ լեռ ազգային պարկը (Spil Dağı Milli Parkı), որը հարուստ է անտառներով ու տաք աղբյուրներով: Այդտեղ գտնվում է խեթական մայր-աստվածուհի Կիբելայի խեթական փորագրությունը: Ազգային պարկը լեռնագնացություն և ճամբարային հնարավորություններ է ընձեռում: Մարզի տարածքը հիմնականում լեռնային է, կտրատված գետերի մեծ ու փոքր հովիտներով:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանիսայի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ խեթերի, ապա լիդիացիների կողմից: Առավել հայտնի է Լիդիայի մայրաքաղաք Սարդեսը՝ ներկայիս Սալիհլիի շրջանում: Բազմաթիվ երկրաշարժերի պատճառով տեսանելի մնացորդների մեծ մասը թվագրվում է միայն հռոմեական ժամանակների: Այստեղ կան հունական աստվածուհի Արտեմիսի տաճարի մնացորդները և վերականգնված մարզադահլիճը, ինչպես նաև 3-րդ դարի մեծ սինագոգը: Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերին այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել պարսիկները: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ սկսել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար): Մարզկենտրոն Մանիսան հիմնադրվել է ավելի քան 2 հազար տարի առաջ` որպես Մագնեսիա: Մ.թ.ա. 190 թվականին այստեղ տեղի է ունեցել պատմական ճակատամարտ Հին Հռոմի և Սելևկյան կայսրության միջև: Դրանից հետո Պերգամոնի արքան կառուցել է Ֆիլադելֆիա (այժմ՝ Ալաշեհիր) քաղաքը: Աքհիսարի տարածքում պահպանվել են Թիաթիրա քաղաքի ավերակները: Տեղի եկեղեցին Հայտնության գրքում նշված է որպես մեկը հայտնի յոթից:
11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից: Տեղի հույն կամ հելլենացած բնակչության կողքին աստիճանաբար հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր: Այդուհանդերձ՝ հույները շարունակել են մնալ բացարձակ մեծամասնություն: Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Սարուխանների թյուրքական (1300-1410) իշխանության տակ: Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից: Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1827), ապա Այդընի կուսակալության (1827-1864) մեջ: 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին միավոր՝ Այդընի վիլայեթը:
Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից: Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել: Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Մանիսայում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում: 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Մանիսան:
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզի տարածքը 13,810 կմ² է, բաժանվում է 16 շրջանների: Դրանք են՝
- Մանիսա, թուրք.՝ Manisa
- Ահմեթլի, թուրք.՝ Ahmetli
- Ալաշեհիր, թուրք.՝ Alaşehir
- Աքհիսար, թուրք.՝ Akhisar
- Գյոլմարմարա, թուրք.՝ Gölmarmara
- Գյորդես, թուրք.՝ Gördes
- Դեմիրչի, թուրք.՝ Demirci
- Թուրգութլու, թուրք.՝ Turgutlu
- Սալիհլի, թուրք.՝ Salihli
- Սարըգյոլ, թուրք.՝ Sarıgöl
- Սարուհանլը, թուրք.՝ Saruhanlı
- Սելենդի, թուրք.՝ Selendi
- Սոմա, թուրք.՝ Soma
- Քըրքաղաչ, թուրք.՝ Kırkağaç
- Քյոփրյուբաշը, թուրք.՝ Köprübaşı
- Քուլա, թուրք.՝ Kula
Բնակչությունը հասել է 1,429,643 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Մանիսա քաղաքն է: Այստեղ գործում է մարզի միակ՝ Մանիսայի Ջելալ Բայար համալսարանը, հիմնադրված 1992 թվականին:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզի տնտեսությունը հիմնականում ապավինում է հիմնականում արդյունաբերությանը, մասամբ նաև՝ զբոսաշրջությանը և գյուղատնտեսությանը: Մարզը զարգացած է արդյունաբերական գործունեության առումով, որի կենտրոններն են Մանիսան, Թուրգութլուն, Աքհիսարը և Սալիհլին: Մարզում գործում է Աքհիսար ռազմական ավիաբազան, որը միակ ավիաբազան է:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մանիսայի մարզ Վիքիպահեստում |
---|
- Manisa governor's official website
- Manisa municipality's official website
- Manisa Weather Forecast Information Archived 2005-12-17 at the Wayback Machine.
|
|