Ալաշեհիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ալաշեհիր
թուրք.՝ Alaşehir
Կոորդինատներ: 38°21′0″ հս․ լ. 28°31′0″ ավ. ե. / 38.35000° հս․. լ. 28.51667° ավ. ե. / 38.35000; 28.51667
Երկիր Թուրքիա Թուրքիա
Իլ Մանիսայի
Մակերես 997 կմ²
ԲԾՄ 189 մ
Բնակչություն 39 590 մարդ
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ 45600
Ավտոմոբիլային կոդ 45 Z
Պաշտոնական կայք alasehir.bel.tr (թուրքերեն)
##Ալաշեհիր (Թուրքիա)
Red pog.png
Alasehir, Manisa tabela.jpg

Ալաշեհիր (թուրք.՝ Alaşehir), քաղաք Արևմտյան Թուրքիայի համանուն շրջանում։ Գտնվում է Իզմիրից 105 կմ արևելք, կապված է նրան երկաթուղով։ Մտնում է Մանիսա նահանգի կազմի մեջ։ Բնակչությունը 2000 թվականի մարդահամարի տվյալներով 39 590 մարդ է[1]։

Քաղաքի դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաշեհիրը գտնվում է Կուգու գետի (անտիկ շրջանում՝ Կոգամուս) դաշտավայրում Բոզդաղ լեռան (անտիկ շրջանում՝ Թմոլուս) ստորոտում։ Քաղաքում Թուրքիայով մեկ հայտնի հանքային ջրի աղբյուր կա։ Թուրքիայի սահմաններից դուրս հայտնի է Սուլթանա խաղողի չրով[2]։

Մինչև թուրքերի կողմից զավթվելը քաղաքի անունը Ֆիլադելֆիա էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնել է Պերգամի թագավոր Էվմեն II-ը։ Անվանել է ի նշան եղբոր Աթալ II-ի սիրո, որը դարձել է իր հետևորդը (մինչ 159—138 մ. թ․ ա.)։ Աթալ II-ը իր օրինապահության համար ստացել էր «Ֆիլադելֆոս» (լատ.՝ Philadelphos) մականունը, որը բառացի նշանակում է «միակը, որ սիրում է իր եղբորը»: Ժառանգներ չունեցոց Աթալ III-ը Պերգամի թագավորներից վերջինը, մ․ թ․ ա․ 133 թվականին՝ մահվանից առաջ, թագավորությունը ժառանգել էր իր հռոմեական դաշնակիցներին։ Մ․ թ․ ա․ 133 թվականին Հռոմը միացնելով Իոնիա նահանգը Պերգամի թագավորությանը, հիմնում է Ասիա նահանգը։

12 տարի անց քաղաքը գրավել է Լենկթեմուրը, որը հրամայեց պատ շարել իր գերյալների դիակներով։ Այդ պատի մի հատվածը պահվում է Լինքոլնի մայր տաճարի գրադարանում ([[Միացյալ Թագավորություն]]), 1402 թվականին քաղաքը գրավում է Մուրադ II սուլթանը։

մ․ թ․ ա․ 189—մ․ թ․ ա․ 133 թվականներին քաղաքը պատկանել է Հռոմեական կայսրությանը, իսկ Հռոմի անկումից հետո՝ Բյուզանդիային։ 14-րդ դարի երկրորդ կեսից Ֆիլադելֆիան հունական անկախ քաղաք էր։ 1390 թվականին Բայազիդ II-ի և Մանուիլ II-ի զորքերը երկար դիմադրությունից հետո գրավում են քաղաքը։ Դրանից հետո քաղաքը վերանվանվում է Ալաշեհիր։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեծ թվով հույներ Ալաշեհիրից տեղափոխվել են Հունաստան և հիմնել Նոր Ֆիլադելֆիա քաղաքը։

Երկրորդ թուրք-հունական պատերազմի ժամանակ՝ 1919-1922 թվականներին, հույները ժամանակավոր տիրել են քաղաքին։

Քաղաքում մնացել են բյուզանդական եկեղեցու ավերակներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]