Արևելյան Անատոլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Արևելյան Անատոլիա
Doğu Anadolu Bölgesi
Երկիր Թուրքիա Թուրքիա
Կարգավիճակ Թուրքիայի աշխարհագրական շրջան և human-geographic territorial entity
Մտնում է Թուրքիա
Ներառում է 14 նահանգ
Ամենաբարձր կետ Արարատ
Բնակչություն (2000) 6․100․000
Խտություն 35
Տարածք 171,061 կմ² կմ²
(21% %)
Eastern Anatolia Region in Turkey.svg
Turkey Eanatolia region.png
Կոորդինատներ: 38° հս․ լ. 41° ավ. ե. / 38° հս․. լ. 41° ավ. ե. / 38; 41

Արևելյան Անատոլիա (թուրք.՝ Doğu Anadolu Bölgesi), Թուրքիայի Հանրապետության պաշտոնական 7 տարածաշրջաններից մեկն է։ Արևելյան Անատոլիայի կազմի մեջ պաշտոնապես մտնում է 14 նահանգ (իլ)։ Արևելյան Անատոլիան համապատասխանում է Արևմտյան Հայաստանի մեծ մասին։

Տերմինի կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արևելյան Անատոլիա տարածաշրջան» եզրն առաջին անգամ օգտագործված է եղել 1941 թվականին Թուրքական առաջին աշխարհագրական կոնգրեսի ժամանակ (անգլ)[1][2]։

Համաձայն պատմական գիտությունների դոկտոր Է. Դանիելյանի, «Արևելյան Անատոլիա» տերմինի կիրառումն Արևմտյան Հայաստանում թուրքերի կողմից իրագործվող մշակութային եղեռնի արտահայտություններից է։ «Արևելյան Անատոլիա» տերմինով թուրքական իշխանությունները փորձում են փոխարինել «Արևմտյան Հայաստան» եզրը, ինչը գիտական չէ[3]։

«Անատոլէ» հունարեն նշանակում է արևելք, իսկ անատոլիկոս՝ արևելյան։ Փոքր Ասիայում՝ Կապադովկիայից, Լիկաոնիայից և Կիլիկիայից արևմուտք 7-9-րդ դարերում, ի թիվս բյուզանդական այլ բանակաթեմերի, գոյություն է ունեցել «Անատոլիկոն» կոչվող բանակաթեմը։ Մասնագիտական գրականության մեջ Անատոլիա անվանումն ավելի լայն իմաստով կիրառվում է միայն Փոքր Ասիայի կապակցությամբ։ Իսկ քանի որ Փոքր Ասիան գտնվում է Հայկական լեռնաշխարհից արևմուտք, ուստի Անատոլիա (իր որևէ հատվածով՝ արևմտյան, կենտրոնական կամ արևելյան) անվան թե՛ գիտական և թե՛ ավելի լայն կիրառումը չի կարող լինել Փոքր Ասիայի սահմաններից դուրս, ուստի չի կարելի տարածել Հայկական լեռնաշխարհի արևմտյան կամ որևէ այլ մասի վրա[3]։

Շրջանառության մեջ դնելով «Արևելյան Անատոլիա» արտահայտությունը՝ թուրքերը ու դաշնակիցները ցանկանում են մոռացության տալ արհեստածին Թուրքիայի բռնազավթած հայկական հողերի ազգային պատկանելության և պահանջատիրության խնդիրը։ Օրինակ, Արևմտյան Հայաստանը, որպես հայոց բնօրրանի մի մաս, անտեսված է պատմական Մետաքսի ճանապարհի արդի միջազգային պատմամշակութային ծրագրում, իսկ Արևելյան Հայաստանից նշվում են միայն Հայաստանի Հանրապետության մի քանի պատմական վայրեր[3]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Անատոլիայի շրջանը պաշտոնպես բաժանվում է 14 նահանգների (իլերի), որոնք են.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lynch, H.F.B., "Armenia, Travels and Studies" London, 1901, vol2 p391. "The natural boundery between Armenia and Asia Minor is the course of the Western Euphrates between the town of Kemah, and its passage through Taurus below Keban-Maden."
  2. Oswald, Felix "A Treatise on the Geology of Armenia", London, 1906.
  3. 3,0 3,1 3,2 «Հարավային Կովկաս» և «Արևելյան Անատոլիա» տերմինների քաղաքականածված սխալ կիրառումը