Jump to content

Տրապիզոնի մարզ

Coordinates: 40°46′50″N 39°48′44″E / 40.780555555556°N 39.812222222222°E / 40.780555555556; 39.812222222222
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրապիզոնի մարզ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էՏրապիզոնի ենթաշրջան
ԿարգավիճակԹուրքիայի մարզեր
Մտնում էԹուրքիա[1]
Ներառում էԱքչաաբաթ, Araklı ilçesi?[2], Arsin?, Շառլի, Çarşıbaşı ilçesi?[2], Çaykara?, Dernekpazarı?, Düzköy ilçesi?[2], Hayrat?, Köprübaşı?, Maçka ilçesi?[2], Օֆ (քաղաք), Ortahisar?, Şalpazarı?, Sürmene ilçesi?[2], Tonya?, Ֆոլ, Yomra ilçesi?[2], Tonya ilçesi?[2], Beşikdüzü ilçesi?[2], Of ilçesi?[2], Akçaabat ilçesi?[2], Dernekpazarı ilçesi?[2], Hayrat ilçesi?[2], Köprübaşı ilçesi (Trabzon)?[2], Ortahisar ilçesi?[2], Çaykara ilçesi?[2], Şalpazarı ilçesi?[2], Arsin ilçesi?[2] և Vakfıkebir ilçesi?[2]
ՎարչկենտրոնՏրապիզոն
ԲԾՄ33 մետր[3]
Պաշտոնական լեզուներթուրքերեն[4]
Բնակչություն757 629 մարդ (2021)[5]
Տարածք4495 կմ² և 4628 կմ² (2014)[2]
Սահմանակցում էՌիզեի մարզ, Բայբուրթի մարզ, Գյումյուշհանեի մարզ և Գիրեսունի մարզ
ISO 3166-2 կոդTR-61
Հեռախոսային կոդ462
Փոստային ինդեքսներ61000–61999
Ավտոմոբիլային կոդ61
40°46′50″N 39°48′44″E / 40.780555555556°N 39.812222222222°E / 40.780555555556; 39.812222222222
trabzon.gov.tr(թուրքերեն)

Տրապիզոնի մարզ (թուրքերեն՝ Trabzon ili), մարզ Թուրքիայի Հանրապետության հյուսիսարևելյան մասում։ Գավառները 19-ն էին, գավառախմբերը՝ 24։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համապատասխանում է պատմական Խաղտիքին և Լազիկեի մի մասին։ Տարածքը՝ 32400 կմ, կենտրոնը՝ Տրապիզոն։ Տարածքը լեռնային է, անտառապատ։ Լանդշաֆտի գերակշռող մասը Պոնտոսի լեռներն են և Սև ծովի ափը։ Լեռնային հատվածում շատ են գետերն ու գետակները, գոյություն ունեն լճեր, որոնցից է Այղրգյոլուն՝ Մուսալլա լեռան վրա[6]։

Օսմանյան տիրապետության շրջանում գոյություն ուներ Տրապիզոնի նահանգը, որը բաժանված էր 4 գավառի (սանջակ)՝ Սամսոն, Տրապիզոն, Լազիստան և Գյումուշխանե։ Հետագայում ավելացան Օրդուն և Կերասունը։

Ըստ տարբեր աղբյուրների, բնակչության թիվը 1900 թվականին մարդահամարի տվյալներով կազմում էր 1.200.000 բնակիչ, որից կրոնափոխ հայեր 60.000 և հայ քրիստոնյաներ՝ 60.000, 1908 թվականի մարդահամարով՝ 1.387.164 բնակիչ, որից հայեր ու հույներ՝ 46.789։

Ըստ այլ աղբյուրների՝ 1912 թվականին Տրապիզոնի վիլայեթում կար 100.000 հայ բնակիչ, ըստ Թեոդիկի «Ամենուն տարեցոյց»–ի՝ 1915 թվականի Մեծ եղեռնից առաջ այստեղ կար 65000 հայ բնակիչ, սակայն ջարդերից փրկվեց միայն 15 հազարը, ըստ Լեփսիուսի՝ այդ ժամանակ հայերի թիվը հասնում Էր 53 հազ մարդու։ Բնակվում Էին նաև լազեր, հույներ, թուրքեր, չերքեզներ, ասորիներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում Էին եգիպտացորենի, ծխախոտի, վուշի, կանեփի, պտղատուների, ցիտրուսների մշակությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ, արհեստներով, առևտրով։ 1970 թվականի մարդահամարի տվյալներով Տրապիզոնի մարզն ուներ 659 000 բնակիչ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։