Jump to content

Սամսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամսոն (այլ կիրառումներ)
Սամսոն
Տեսակաստվածաշնչյան մարդու կերպար
Սեռարական
Ծնվել էմ. թ. ա. 1118[1]
ԾննդավայրԶորա, Իսրայել
ՀայրՄանուե
ՄայրՄանուեի կին
ԿողակիցԴալիլա[2]
 Samson Վիքիպահեստում

Սամսոն, Սամփսոն կամ Շիմշոն (/ˈsæmsən/, եբրայերեն՝ שִׁמְשׁוֹן‎, Šímšōn, Šimšôn, բառացի՝ արևի մարդը, արեգակնային, մ. թ. ա. 1118[1], Զորա, Իսրայել - մ. թ. ա. 1078[1], Գազա, Պաղեստին)[3], աստվածաշնչյան առասպելական հերոս, հին իսրայելցիների վերջին դատավորը, որ հիշատակվում է Հրեական Աստվածաշնչի Դատավորների գրքում (գլուխ 13-16) և վերջին առաջնորդներից մեկը, որ «քննել» է Իսրայելի անկախությունը միապետությունից առաջ։ Հաճախ համարվում է մերձավորարևելյան ժողովրդական հերոսի հրեական տարբերակը, որի մարմնավորումներն են նաև շումերական Էնկիդուն և հունական Հերակլեսը։

Սամսոնն Աստվածաշնչում հիշատակվում է որպես Նազովրեական, ով օժտվել է հսկայական ուժով, որպեսզի պայքարի թշնամիների դեմ և կատարի գերմարդկային սխրանքներ[4]։ Նա սպանել է առյուծին մերկ ձեռքերով և կոտորել փղշտացիների մի ամբողջ բանակ միայն ավանակի ծնոտոսկրով։ Սակայն այդ հզորության գաղտնիքը Սամսոնի երկար մազերի մեջ էր, որոնք կտրելու դեպքում նա կկորցներ իր ուժը[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշվում է որպես Մանուեի որդի՝ իսրայելյան Դանա տոհմից։ Ըստ առասպելի, ի վերուստ կանխորոշված էր, որ Սամսոնը օժտվելու է գերբնական ուժով և իսրայելցիներին փրկելու է փղշտացիների 40-ամյա լծից։ Փղշտացիների դեմ պայքարում Սամսոնը հռչակվել է բազմաթիվ սխրանքներով, ընտրվել իսրայելցիների դատավոր և կառավարել 20 տարի։

Սամսոնը սիրահարվում է Դալիլային Սորեկ գետի հովտում:

Փղշտացիները մոտենում են Դալիլային և դրդում նրան 1100 արծաթե մետաղադրամով գտնել Սամսոնի ուժի գաղտնիքը, որպեսզի նրանք կարողանան գերել իրենց թշնամուն, սակայն Սամսոնը հրաժարվում է բացահայտել գաղտնիքը և ծաղրում է նրան՝ ասելով, որ նա կկորցնի իր ուժը, եթե իրեն կապեն ճկուն ճոպանալարերով:

Դալիլան նրան կապում է քնած ժամանակ, բայց երբ Սամսոնն արթնանում է, պոկում է լարերը: Դալիլան համառում է, և Սամսոնն ասում է նրան, որ իրեն կարող է կապել նոր պարաններով։ Նա քնած ժամանակ կապում է նրան նոր պարաններով, և Դամսոնը դրանք նույնպես կտրում է: Կրկին համառելուց հետո Սամսոնն ասում է, որ իրեն կարող են կապել, եթե իր գանգուրները հյուսեն ջուլհակի հաստոցին։ Դալիլան այդպես էլ անում է, բայց նա պարզապես ոչնչացնում է ամբողջ հաստոցը, երբ արթնանում է:

Այնուամենայնիվ, Սամսոնը Դալիլայի հմայքին խաբնվելով վերջապես զիջում է անում: Նա ասում է, որ Աստված իրեն զորությունն է տալիս նազովրեական պահեցողության համար, որը խորհրդանշվում է նրանով, որ ածելին երբեք չի դիպել նրա գլխին, և որ եթե նրա մազերը կտրեն, ուխտը կխախտվի և նա կկորցնի իր ուժը: Այնուհետև Դալիլան հրապուրում է նրան, որ նա քնի «իր գրկում» և կանչում է ծառաներին, որպեսզի կտրեն նրա մազերը:

Այդպիսով, փղշտացի սիրուհի Դալիլան խարդավանքով, երբ քնած ժամանակ կտրում է Սամսոնի մազերը, որոնց մեջ էր նրա կախարդական զորության գաղտնիքը: Սամսոնն ի վերջո ընկել է թշնամու ձեռքը: Նրան կուրացնում և շղթայակապ նետվում են բանտ։ Գերության մեջ Սամսոնի մազերը երկարում են, և նա վերստին օժտվում է գերբնական ուժով։

Սամսոնը քանդում է տաճարը

Տոնախմբություններից մեկի ժամանակ, երբ Սամսոնին բերում են Դագոն աստծո տաճարը (Գազայում), մասնակիցներին զվարճացնելու համար, նա գլխով հենասյունը հրելով՝ կործանում է տաճարը և թշնամիների հետ զոհվում փլատակների տակ։

Սամսոնի կերպարն արտացոլվել է քանդակագործության (Պյերինո դա Վինչի, Ջ. Բոլոնյա, Մ․ Ի․ Կազլովսկի), գեղանկարչության (Ա․ Դյուրեր, Ա․ Մանտենյա, Ա․ վան Դեյկ, Ռեմբրանդ), գեղարվեստական գրականության (Ջոն Միլթոն), երաժշտության (Գ․ Ֆ․ Հենդել, Ք․ Սեն Սանս) մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.bible.ca/archeology/bible-archeology-exodus-route-date-chronology-of-judges-1350-1004bc.jpg
  2. שופטים
  3. Van der Toorn, Karel; Pecking, Tom; van der Horst, Peter Willem (1999). Dictionary of Deities and Demons in the Bible. Grand Rapids, Michigan: William B. Eerdmans Publishing Company. էջ 404. ISBN 9780802824912.
  4. Comay, Joan; Brownrigg, Ronald (1993). Who's Who in the Bible: The Old Testament and the Apocrypha, The New Testament. New York: Wing Books. pp. Old Testament, 316–317. ISBN 0-517-32170-X.
  5. «Judges 16:17». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամսոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 160