Հերակլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերակլես
(Ἡρακλῆς)
Canova ErcoleLica 1.jpg
'
Դիցաբանություն՝ Հին հունական
Սեռ՝ Արական
Հայր՝ Զևս
Մայր՝ Ալկմենե
Ամուսին: Դեյանիրա
Կապված հասկացողություններ՝ Հերակլեսի 12 սխրագործություններ
Կապված կերպարներ՝ Իոլայոս
Ատրիբուտներ՝ մահակ, առյուծի մորթի
Բնորոշ գծեր՝ ուժ

Հերակլես[1] (հին հուն.՝ Ἡρακλῆς , լատ.՝ Herculēs, Հերկուլես) հունական դիցարանի[2] հերոս, Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեի որդին։[3] Ի ծնե անունը եղել է Ալկիդես, որի մասին բազմիցս հիշատակվում է «Իլիականում»։

Հերակլեսի բազմաթիվ լեգենդներից առավել հայտնի են 12 սխրանքները, որոնք նա գործել է միկենյան արքա Եվրիսթևսի մոտ ծառայելիս։

Հերակլեսի պաշտամունքը մեծ ժողովրդականություն էր վայելում Հունաստանում, որտեղից հույն գաղութաբնակների միջոցով տարածում գտավ նաև Իտալիայում, որտեղ Հերակլեսին անվանում էին Հերկուլես։ Հյուսիսային կիսագնդի երկնքում կարելի է տեսնել Հերկուլես համաստեղությունը։

Լեգենդներ Հերակլեսի մասին[խմբագրել]

Ծնունդը և մանկությունը[խմբագրել]

Մանուկ Հերակլեսը խեղդում է օձերին. Մ.թ. 2-րդ դար
  • Ալկմենեյին Հերակլեսով հղիացներլու համար Զևսը ընդունել է Ալկմենեի ամուսնու կերպարանքը։ Զևսը կանգնեցրել էր արևը և նրանց գիշերը տևել էր երեք զօր ու գիշեր։ Գուշակ Տիրեսիոսը Ամֆիտրոնին պատմում է տեղի ունեցածի մասին։
  • Հերակլեսի ծննդյան գիշերը Հերան Զևսին ստիպեց երդվել, որ Պերսևսի սերնդից նա, ով կծնվի առաջին, կդառնա գերագույն թագավոր։ Հերակլեսը պատկանում էր պերսեիդների տոհմին, բայց Հերան Ալկմենեի ծննդաբերությունը ուշացրեց և արդյունքում առաջինը (վաղածին) լույս աշխարհ եկավ Հերակլեսի հորեղբոր որդին` Էվրիսֆեյը` Սֆենելի և Նիկիպիի որդին։
  • Զևսը Հերայի հետ պայման էր կնքել, որ Հերակլեսն իր ողջ կյանքի ընթացքում չէ, որ պետք է գտնվի Էվրիսֆեյի իշխանության տակ։ Էվրիֆեյի առաջդրանքով տասը սխրանք կատարելուց հետո հերակլեսը ոչ միայն կազատվի վերջինիս իշխանությունից, այլև կդառնա անմահ։
  • Աթենասը խաբեությամբ Հերային ստիպում է կրծքով կերակրել Հերակլեսին։ Նորածինը աստվածուհուն ցավ է պատճառում և աստվածուհին երախային պոկում է իր կրծքից։ Ժայթքած կաթի շիթը վերածվում է Ծիր Կաթինի։
  • Նախանձ Հերան երկու օձ է ուղղարկում մանուկին սպանելու համար։ Մանուկ Հերակլեսը խեղդում է նրանց։ Մանուկ Հերակլեսի լեգենդի մասին առաջինն անդրադարձել է անգամ կարելի է հանդիպել Պինդարոսի մոտ։[4].

Պատանեկությունը[խմբագրել]

Անիբալե Կարաչի. «Հերակլեսի ընտրությունը»
  • Փոքր տարիքում եղել է դափնոֆոր և Ապոլոնին որպես ընծա բերել է Իսմենայի եռաժանին։[5]
  • Ամփիտրոնը իր տղաների ուսուցման համար հրավիրում է լավագույն ուսուցիչներին` Կաստորին (թուր), Ավտոլիկոսին (ըմբշամարտ), Էվրիտոսին (աղեղ)։ Հերակլեսը պատահաբար քնարով սպանում է Լինոսին` Օրփեոսի եղբորը։ Հերակլեսը դրա համար աքսորվում է անտառաշատ Կիֆերոն։
  • Հերակլեսին հանդիպում են երկու նիմփաներ (Արատավորություն և Առաքինություն), որոնք առաջարկում են ընտրություն կատարել վայելքներով լի հանգիստ ճանապարհի և աշխատանքի ու սխրանքների տատասկոտ ճանապարհի միջև։[6] Առաքինությունը հետևյալ խոսքերով կարողացավ Հերակլեսին համոզել հետևել իրեն.

Այն, ինչ աշխարհի մեջ վերաբերվում է օգտակարին և փառավորին, աստվածները մարդկանց չեն տալիս առանց աշխատանքի և հոգատարության։ Եթե ուզում ես աստվածները քո նկատմամբ լինեն գթասիրտ, ապա պետք է մեծարես աստվածներին։ Ուզում ես սիրված լինել մարդկանց կողմից, պետք է բարի լինես մարդկանց հանդեպ։ Ուզում ես հարգանք վայելել մի ինչ-որ քաղաքում, պետք է քաղաքին օգուտ բերես։ Ուզում ես քո արժանապատվությամբ հիացմունք հարուցել ողջ Էլլադային, ապա պետք է ջանաս բարի գործեր անել Էլլադայում։

  • Կիֆերոնի լեռներում Հերակլեսը առյուծ է սպանում և դրանից հետո նա միշտ կրում է առյուծի մորթին
  • Երբ Հերակլեսը պատրաստվում էր որսի դուրս գալ առյուծի վրա, արքա Ֆեսպիոսը 50 օր ջերմ ընդունելություն ցույց տվեց Հերակլեսին և ամեն մի գիշեր իր աղջիկներից մեկին ուղղարկում էր Հերակլեսի մոտ, որոնք հետո 50 որդիներ ծնեցին։[7] Մի այլ վարկածի համաձայն Հերակլեսը բոլոր 50 աղջիկների հետ կենակցել է մի գիշերվա ընթացքում,[8] բացի մի աղջկանից, որը չի ցանկացել Հերակլեսին։ Հերակլեսը նրան իր տաճարում որպես քրմուհի է պահել, որի հետևանքով վերջինս դատապարտված էր մինչ մահ կույս մնալ։ Մի այլ վարկածի համաձայն էլ նա կենակցել է բոլորի հետ և, ընդ որում, ամենատարեցը և ամենափոքրը երկվորյակներ են լույս աշխարհ բերել։[9] Գրիգոր Նազիանզացին հեգնանքով ասում է, որ Հերակլեսն այդ գիշեր արել է իր «տասներեքերորդ սխրանքը»[10].
  • Հաղթում է Էրգինի Օրխոմենոս թագավորին, որին թեբեացիները տուրք էին վճարում։ Այս մենամարտի ժամանակ մահանում է Ամփիտրոնը։ Հերակլեսը կտրում է Օրխոմենոսի բանբերների քթերը, որի պատճառով է Թեբեում կանգնեցվում է Հերակլես Ռինոկոլուստի (Քթեր կտրողի) արձանը։[11] Օրխոմենացիներին հաղթելու կապակցությամ Արտեմիսի տաճարում կանգնեցվում է մարմարյա առյուծի արձանը։[12]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 58։ ISBN 99941-56-03-9։ 
  2. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.277-283, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.108-114; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 2 далее
  3. Гесиод. Теогония 943—944
  4. Пиндар. Немейские песни I 34-59; Примечания М. Л. Гаспарова в кн. Пиндар. Вакхилид. Оды. Фрагменты. М., 1980. С.436 со ссылкой на вазопись
  5. Павсаний. Описание Эллады IX 10, 4
  6. (Քսենոփոնտ. Հուշեր Սոկրատի մասին II 1, пересказ несохранившегося сочинения Продика) — автор не скрывает, что это просто аллегория, даже не миф — по его рассказу, Геракл ушел в пустынное место и сидел в раздумьях, и ему представилось, что он видит двух женщин: Порочность и Добродетель.
  7. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 4, 9-10.12; 7, 6.8; Диодор Сицилийский. Историческая библиотека IV 29, 3
  8. Կլիմենտ Ալեքսանդրեցի. Պրոտրեպտիկոս 33, 4
  9. Պավսանիոս. Էլլադայի նկարագրությունը IX 27, 6
  10. Григорий Богослов. Собрание творений. Т.1. Мн., 2000. С.114, 146 (слово 4)
  11. Պավսանիոս. Էլլադայի նկարագրությունը IX 25, 4
  12. Պավսանիոս. Էլլադայի նկարագրությունը IX 17, 2