Նազովրեական ուխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նազովրեական ուխտի մասին չափազանց քիչ տեղեկություններ են հայտնի։ Նազովրեական (պետք չէ շփոթել «Նազովրեցի» բառի հետ, որը Հիսուսին տրված անվանումներից էր` ծագած Նազարեթ քաղաքի անվան հետ) բառը թարգմանվում է որպես մաքրված, սուրբ. այդպես կոչվում էին մարդիկ (տաղամարդ թե կին), ովքեր իրենց անձը որոշակի ժամանակով նվիրում էին Աստծուն` ուխտելով խիստ պահեցողություն: Նրանց մասին ցուցումներնը տրված են Թվոց գրքի 6-րդ գլխում: Այսպես, նազովրեականները պետք է պարտադիր հրաժարվեին գինուց և այն ամենից, ինչ ստացվում է որթատունկից, ոգելից խմիչքներից, որպես ուխտի և խարիզմատիկ զորության նշան պետք է երկար պահեին և չկտրեին մազերը, չմոտենային մարդու դիակի` անմաքուր չհամարվելու համար և, առհասարակ, պիտի սուրբ լինեին ողջ կյանքի ընթացքում (Թվեր 6:2-8)[1]: Վաղ շրջանում նազովրեականները համարվում էին Աստծո Հոգու կրողները, ինչն արտահայտվում էր որևէ հոգեկան կամ ֆիզիկական որակով (օրինակ Սամսոնը և Սամվել մարգարեն)։ Սակայն ժամանակի հետ նման պատկերացումը թուլացավ և նազովրեականը սկսեց դիտվել իբրև հասարակ մարդ, ով Աստծուն նվիրվելու ուխտ էր անում։ Հին Կտակարանում կան դեպքեր, երբ մանուկը դեռ չծնված, արդեն նազովրեական էր համարվում (Սամսոնը` Դատավորաց 13:5, 14 համարներում) կամ նազովրեական էր ճանաչվում սեփական ծնողի կողմից (Սամվելը Ա Թագ. 11-րդ գլխում)։ Համեմատաբար ավելի ուշ շրջանի և թերևս վերջին նազովրեականներից է համարվում նաև Հովհաննես Մկրտիչը, ում նույնպես վիճակված էր ողջ կյանքում ոգելից չօգտագործել (Ղուկ. 1:15) և ապրել խիստ կենցաղով (հմմտ. Մատթ. 3:4, Մարկ. 1:6)։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
  2. Библейский словарь Брокгауза.
  3. Флавий Иосиф. Иудейские Древности, В 2-х томах. Москва, 1996.
  4. Христианство, Энциклопедический словарь, Том 1, Москва, 1993г.

Արտաքին հղումներ[խմբագրել]