Իզմիրի մարզ
Իզմիրի մարզ թուրքերեն՝ İzmir ili | |
|---|---|
| Երկիր | |
| Մասն է | Եգեյան տարածաշրջան և Իզմիրի ենթաշրջան |
| Կարգավիճակ | մարզ |
| Մտնում է | Եգեյան տարածաշրջան |
| Ներառում է | 31 շրջան |
| Վարչկենտրոն | Իզմիր |
| ԲԾՄ | 2 մետր[1] |
| Հիմնական լեզու | թուրքերեն |
| Պաշտոնական լեզուներ | թուրքերեն[2] |
| Բնակչություն (2018) | 4,320,519 |
| Ազգային կազմ | թուրքեր |
| Կրոնական կազմ | սուննի իսլամ |
| Տարածք | 11,973 |
| Հիմնադրված է | սեպտեմբերի 11, 1922[3] թ. |
| Սահմանակցում է | Այդընի մարզ[4], Բալըքեսիրի մարզ[4] և Մանիսայի մարզ[4] |
| Ժամային գոտի | +03:00 |
| ISO 3166-2 կոդ | TR-35 |
| Հեռախոսային կոդ | +90 232 |
| Փոստային ինդեքսներ | 35000–35999 |
| Ավտոմոբիլային կոդ | 35 |
| 38°25′08″N 27°07′47″E / 38.418888888889°N 27.129722222222°E | |
| izmir.gov.tr | |
Իզմիրի մարզ (թուրքերեն՝ İzmir ili, վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզմիրի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Բալըքեսիր (հյուսիս), Մանիսա (արևելք), Այդըն (հարավ)։ Արևմուտքում Եգեյան ծովն է։ Տարածքում են Փոքր Մենդերես, Քոջաչայ, Բաքըրչայ գետերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզմիրի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակի ընթացքում՝ լիդիացիների կողմից։ Մինչ այդ այստեղ բնակություն են հաստատել հին հույները, հիմնել Հոնիա քաղաք-պետությունը, Եփեսոսը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ շարունակվել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը՝ ընդհուպ մինչև 14-րդ դար։ Հելլենիզմի շրջանում հիմնվել են Զմյուռնիա (Իզմիր), Պերգամոն (Բերգամա) և այլ քաղաքները։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը երբեմն ենթարկվել է Այդընիների թյուրքական (1300-1425) իշխանությանը։ Այնուհետև այստեղ հաստատվել է Օսմանյան պետության գերիշխանությունը. տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում մտնում է Այդընի վիլայեթի կազմ։
Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Իզմիրում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Իզմիրը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի տարածքը 11,973 կմ² է, բաժանվում է 31 շրջանների։ Դրանք են՝
- Իզմիր, թուրքերեն՝ İzmir
- Ալիաղա, թուրքերեն՝ Aliağa
- Բալչովա, թուրքերեն՝ Balçova
- Բայընդըր, թուրքերեն՝ Bayındır
- Բայրաքլը, թուրքերեն՝ Bayraklı
- Բեյդաղ, թուրքերեն՝ Beydağ
- Բերգամա, թուրքերեն՝ Bergama
- Բորնովա, թուրքերեն՝ Bornova
- Բուջա, թուրքերեն՝ Buca
- Գազիեմիր, թուրքերեն՝ Gaziemir
- Գյուզելբահչե, թուրքերեն՝ Güzelbahçe
- Դիքիլի, թուրքերեն՝ Dikili
- Թիրե, թուրքերեն՝ Tire, Turkey
- Թորբալը, թուրքերեն՝ Torbalı
- Մենեմեն, թուրքերեն՝ Menemen
- Մենդերես, թուրքերեն՝ Menderes
- Նարլըդերե, թուրքերեն՝ Narlıdere
- Չեշմե, թուրքերեն՝ Çeşme
- Չիղլի, թուրքերեն՝ Çiğli
- Սելջուք, թուրքերեն՝ Selçuk
- Սեֆերիհիսար, թուրքերեն՝ Seferihisar
- Ուռլա, թուրքերեն՝ Urla
- Քարաբաղլար, թուրքերեն՝ Karabağlar
- Քարաբուրուն, թուրքերեն՝ Karaburun
- Քարշըյաքա, թուրքերեն՝ Karşıyaka
- Քեմալփաշա, թուրքերեն՝ Kemalpaşa
- Քընըք, թուրքերեն՝ Kınık
- Քիրազ, թուրքերեն՝ Kiraz
- Քոնաք, թուրքերեն՝ Konak
- Օդեմիշ, թուրքերեն՝ Ödemiş
- Ֆոչա, թուրքերեն՝ Foça
Բնակչությունը հասել է 4,320,519 մարդու (2018 թվականի տվյալներով)[5]։ Կենտրոնը Իզմիր քաղաքն է։ Այստեղ գործում են մի քանի համալսարաններ՝ Էգե (1955), Դոքուզ Էյլուլ (1982), Տեխնոլոգիական (1992), Տնտեսագիտության (2001), Յաշար (2001), Քաթիփ Չելեբի (2010), Բաքըրչայ (2016), Դեմոկրատական (2016)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն են զբոսաշրջությունը, կապի ու տրանսպորտի վրա հիմնված առևտուրը։ Որոշակի տոկոս է ապահովում նաև մեքենաշինությունը. Իզմիր քաղաքում գտնվում է BMC Sanayi ve Ticaret A.Ş. ընկերությունը, որն արտադրում է ավտոբուսներ և բեռնատար մեքենաներ։ Օդային դարպասը Իզմիրի օդանավակայանն է. 2018 թվականին այն սպասարկել է մոտ 13 միլիոն ուղևոր։ Երկաթուղով և ավտոխճուղով կապված է հարևան և հեռավոր մարզերի հետ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աթենասի տաճարի մնացորդները Պերգամոնում
- Ամֆիթատրոն Եփեսոսում
- Սյունաշար Զմյուռնիայում
- Բելևի պանթեոնի ավերակներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.tarimorman.gov.tr/Konular/Plan-Program-Ve-Faaliyet-Raporlari
- ↑ https://www.britannica.com/place/Turkey
- ↑ https://www.cankiripostasi.com/konya-dan-izmir-e-mustafa-abdulhalik-renda-9-makale,741.html
- 1 2 3 https://islamansiklopedisi.org.tr/izmir
- ↑ "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- İzmir governor's official website
- İzmir metropolitan municipality's official website Արխիվացված 2011-08-20 Wayback Machine
- Directorate of Culture and Tourism in İzmir
- İzmir weather forecast information Արխիվացված 2011-08-24 Wayback Machine
| ||||||||||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզմիրի մարզ» հոդվածին։ |
| ||||||||||
