Այդընի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Այդընի մարզ
թուրք.՝ Aydın ili
Kus01.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մաան էԱյդընի ենթաշրջան
Կարգավիճակմարզ
Մտնում էԵգեյան տարածաշրջան
Ներառում է17 շրջան
ՎարչկենտրոնԱյդըն
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2018)1,097,746
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմսուննի իսլամ
Տարածք8,007
Aydin in Turkey.svg
Aydın location districts.svg
Ժամային գոտի+03:00
ISO 3166-2 կոդTR-09
Հեռախոսային կոդ+90 256
Փոստային ինդեքսներ09000–09999
Ավտոմոբիլային կոդ09
Կոորդինատներ: 37° հս․ լ. 27° ավ. ե. / 37° հս․. լ. 27° ավ. ե. / 37; 27
aydin.gov.tr

Այդընի մարզ (թուրք.՝ Aydın ili), վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդընի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Մանիսա (հյուսիս-արևելք), Իզմիր (հյուսիս), Դենիզլի (արևելք), Մուղլա (հարավ): Արևմուտքում Եգեյան ծովափն է, որի խոշորագույն նավահանգիստը Քուշադասը քաղաքն է:

Մարզի կենտրոնական և արևմտյան մասերը բերրի հովիտներ են, որոնք ոռոգվում են Եգեյան շրջանի ամենամեծ՝ Մեծ Մենդերես գետի ջրերով, հյուսիսում գտնվում են Այդընի, իսկ հարավում՝ Մենթեշեի լեռները: Լեռներում, մասնավորապես՝ Գերմենջիքի շրջակայքում, շատ են տաք աղբյուրները: Կլիման միջերկրածովյան է՝ շոգ ամառներով ու մեղմ ձմեռներով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այստեղ առաջին բնակավայրերը (Ալաբանդա) կառուցել են դեռ փռյուգիացիները: Մ.թ.ա. 1-ին հազարամյակում հին հույները հիմնադրում են ծովափնյա քաղաքներ, որոնց ավերակները հասել են մեր օրերը: Առավել հայտնի են Ալինդան, Մեանդրի Մագնեսիան, Մեանդրի Նիսան, Միլեթը, Աֆրոդիսիասը, Պրիենեն: Հին հունական հուշարձաններով հարուստ է նաև ժամանակակից Դիդիմ նավահանգիստը: Վերոհիշյալ հունական քաղաքների վրա փորձել են իրենց գերիշխանությունը հաստատել աքեմենյանները մ.թ.ա. 5-րդ դարում: Հույն-պարսկական պատերազմներն ավարտվել են հույների հաղթանակով: Ի վերջո, հույները՝ Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորությամբ, պարսիկներին ոչ միայն վտարել են ամբողջ Փոքր Ասիայից, այլև վերացրել նրանց պետականությունը: Հունա-հռոմեական, ապա բյուզանդական դարաշրջանը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար): Նշանավոր հույներից էիր մաթեմատիկոս Թալես Միլեթացին, ճարտարապետ Անթեմիուս Թրալեսցին և շատ ուրիշներ:

11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից: Տեղի հույն կամ հելլենացած բնակչության կողքին աստիճանաբար հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր: Այդուհանդերձ՝ հույները շարունակել են մնալ բացարձակ մեծամասնություն: Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Այդընիների թյուրքական (1300-1425) իշխանության տակ: Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից: Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1827), ապա Այդընի կուսակալության (1827-1864) մեջ: 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին միավոր՝ Այդընի վիլայեթը:

Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից: Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել: Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Այդընում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում: 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Այդընը:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի տարածքը 8,007 կմ² է, բաժանվում է 17 շրջանների: Դրանք են՝

  1. Այդըն, թուրք.՝ Aydın
  2. Բոզդողան, թուրք.՝ Bozdoğan
  3. Բուհարքենթ, թուրք.՝ Buharkent
  4. Գերմենջիք, թուրք.՝ Germencik
  5. Դիդիմ, թուրք.՝ Didim
  6. Ենիփազար, թուրք.՝ Yenipazar
  7. Ինջիրլիովա, թուրք.՝ İncirliova
  8. Նազիլլի, թուրք.՝ Nazilli
  9. Չինե, թուրք.՝ Çine
  10. Սյոքե, թուրք.՝ Söke
  11. Սուլթանհիսար, թուրք.՝ Sultanhisar
  12. Քարաքասու, թուրք.՝ Karacasu
  13. Քարփուզլու, թուրք.՝ Karpuzlu
  14. Քոչարլը, թուրք.՝ Koçarlı
  15. Քյոշք, թուրք.՝ Köşk
  16. Քուշադասը, թուրք.՝ Kuşadası
  17. Քույուջաք, թուրք.՝ Kuyucak

Բնակչությունը հասել է 1,097,746 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Այդըն քաղաքն է: Այստեղ գործում է մարզի միակ՝ Ադնան Մենդերես (թուրք.՝ Adnan Menderes) համալսարանը, հիմնադրված 1992 թվականին:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն են գյուղատնտեսությունը ու զբոսաշրջությունը: Պտղաբուծության մեջ առավել հայտնի է տեղական՝ «Իզմիրի թուզը», որի չիրը նաև արտահանվում է: Անունը ստացել է Իզմիր քաղաքից, որտեղ հիմնականում վաճառվում էր, մինչդեռ մշակվում էր Այդընում: Թուրքական թզի տարեկան արտադրությունը հասնում է 50,000 տոննայի, գրեթե ամբողջովին այս մարզից:[2]: Պակաս կարևոր չեն նաև ձիթապտղի, շագանակի, ցիտրուսային մրգերի արտադրությունը:

Զբոսաշրջության նշանավոր կենտրոններ են Դիդիմ և Քուշադասը առափնյա քաղաքները: Քուշադասըից ոչ հեռու գտնվում է Մեծ Մենդերես ազգային պարկը, որն իր անվանումը ստացել է տեղացի նախագահ Ադնան Մենդերեսի անունից: Շատ են հնագիտական և պատմական արժեք ներկայացնող բնակավայրերը, որոնք հարուստ են հին հունական ճարտարապետության նմուշներով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.
  2. US Department of Agriculture briefing report on world fig production For comparison, the world's second and the third largest producers of dried figs, namely Greece and California, each produce around 12,500 tons per year. Since Aydın dominates the Turkish market in figs, the province also soars over these two producers by almost fourfold.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]