Բիթլիսի մարզ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բիթլիսի մարզ թուրքերեն՝ Bitlis ili | |
|---|---|
| Երկիր | |
| Մասն է | Վանի ենթաշրջան |
| Կարգավիճակ | նահանգ |
| Մտնում է | Արևելյան Անատոլիա տարածաշրջան |
| Ներառում է | Արծկե, Խլաթ, Բաղեշ, Չուխուր Վերին, Խիզան, Մոտկանի գավառակ, Դատվան, Ahlat ilçesi?[1], Mutki ilçesi?[1], Hizan ilçesi?[1], Tatvan ilçesi?[1], Adilcevaz ilçesi?[1], Güroymak ilçesi?[1] և Bitlis ilçesi?[1] |
| Վարչկենտրոն | Բաղեշ (Բաղեշ) |
| Խոշորագույն քաղաք | Բաղեշ (Բաղեշ) |
| Ամենաբարձր կետ | Սիփան |
| ԲԾՄ | 1500 մետր[2] |
| Հիմնական լեզու | քրդերեն, թուրքերեն |
| Պաշտոնական լեզուներ | թուրքերեն[3] |
| Բնակչություն (2000) | 388 678 |
| Տարածք | 8 413 |
| Սահմանակցում է | Աղրըի մարզ, Մուշի մարզ, Սիիրթի մարզ[4], Վանի մարզ և Բաթմանի մարզ |
| ISO 3166-2 կոդ | TR-13 |
| Հեռախոսային կոդ | 434 |
| Փոստային ինդեքսներ | 13000–13999 |
| Ավտոմոբիլային կոդ | 13 |
| 38°31′33″N 42°23′16″E / 38.525833333333°N 42.387777777778°E | |
| bitlis.gov.tr | |
Բիթլիսի մարզ (թուրքերեն՝ Bitlis ili) կամ Բաղեշի մարզ, նահանգ է ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, պատմական Արևմտյան Հայաստանում, Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իբրև առանձին վարչական միավոր ձևավորվել է 16–րդ դարի սկզբում որպես հյուքյումեթություն (իշխանություն), որի մեջ մտնում էին Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն։ Կենտրոնը Բիթլիսն էր, որ կոչվում էր նաև Բաղեշ։ Որպես նահանգ ձևավորվել է 1875 թ։ Նահանգն ուներ չորս գավառ՝ Բիթլիսի, Մուշի, Սղերդի և Գենջի։ Այդ գավառների 19 գավառակները միասին ունեին 2110 գյուղ և երեք քաղաք՝ Բիթլիս, Սղերդ, Մուշ։ Բիթլիսի նահանգի բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունը, այգեգործությունը և լեռնային շրջաններում, անասնապահությունն էին։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին զարգանում էին նաև առևտուրը և արհեստները։ Առաջ էին եկել մանուֆակտուրային բնույթի փոքրիկ ֆաբրիկաներ և գործարաններ, Եղեռնի նախօրեին նահանգի հայության թիվը հասնում էր մոտ 200 հազ-ի, որից միայն 56 հազ փրկվեց կոտորածից։ Սրանք էլ մասամբ բռնի մահմեդականացվեցին, մասամբ էլ գաղթեցին տարբեր երկրներ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածվում էր Վանա լճի արևմտյան եզերքներից մինչև Տավրոս և Բյուրակնյան լեռները և մինչև Տիգրիս գետը։ Մեծ մասով համապատասխանում էր պատմական Աղձնիք և Տուրուբերան աշխարհներին։ Ընդհանուր տարածությունը 27,3 հազ կմ² էր, որից մոտ 10 տոկոսը՝ մշակելի հողատարածություններ։ Նահանգը արևմուտքիս արևելք ուղղությամբ Տավրոսի լեռնաշղթայով բաժանվում էր նաև հր մասերի։ Հյուսիսային մասը, որ ընկած է Տավրոսի լեռնաշղթայի և Բյուրակնյան լեռնաշղթաների միջև, կազմում է Արածանիի հարթ հովիտը և իր մեջ է առնում Մշո և Մանազկերտի դաշտերը։ Այստեղով հոսում է Արածանին, որի մեջ թափվում են նահանգի այս շրջանը ոռոգող Մանազկերտի, Խնուսի, Մեղրագետ գետերը։ Նահանգի հարավային մասը, որ ընդգրկում է Տավրոսի և Տիգրիսի միջև ընկած շրջանը լեռնային է, այստեղ են ձգվում Սասնա լեռները և Տավրոսի մի քանի այլ ճյուղավորումներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 - 1879 թթ նահանգի բնակչությունը մոտ 400 հազ էր, որոնցից 250 հազ՝ հայեր։ 19-րդ դարի վերջերին ուներ 382 հազ բնակիչ, որից հայեր՝ 180 հազ, թուրքեր՝ 40 հազ., չերքեզներ՝ 10 հազ., քրդեր՝ 77 հազ., ղզլբաշներ՝ 5 հազ., ասորիներ՝ 15 հազ., եզիդիներ՝ 5 հազ. և այլն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||||
