Էրզինջանի մարզ
Էրզինջանի մարզ թուրքերեն՝ Erzincan ili | |
|---|---|
| Երկիր | |
| Մասն է | Էրզրումի ենթաշրջան և Արևելյան Անատոլիա |
| Կարգավիճակ | մարզ |
| Մտնում է | Արևելյան Անատոլիա տարածաշրջան |
| Ներառում է | Մանց, Երզնկա, Լիճք, Kemah ilçesi?[1], Ակն, Կարագուլաղ, Կերճանիս, Մամախաթուն, Ճիմին, Tercan ilçesi?[1], İliç ilçesi?[1], Kemaliye ilçesi?[1], Üzümlü ilçesi?[1], Otlukbeli ilçesi?[1], Çayırlı ilçesi?[1], Refahiye ilçesi?[1] և Erzincan ilçesi?[1] |
| Վարչկենտրոն | Երզնկա |
| ԲԾՄ | 1185 մետր[2] |
| Հիմնական լեզու | քրդերեն, թուրքերեն |
| Պաշտոնական լեզուներ | թուրքերեն[3] |
| Բնակչություն (2010) | 224 949 |
| Խտություն | 19 |
| Տարածք | 11974 |
| Սահմանակցում է | Գիրեսունի մարզ, Գյումյուշհանեի մարզ, Բայբուրթի մարզ, Էրզրումի մարզ, Բինգյոլի մարզ, Թունջելիի մարզ, Էլազըղի մարզ և Մալաթիայի մարզ |
| ISO 3166-2 կոդ | TR-24 |
| Հեռախոսային կոդ | 446 |
| Փոստային ինդեքսներ | 24000–24999 |
| Ավտոմոբիլային կոդ | 24 |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
| erzincan.gov.tr | |
Էրզինջանի մարզ (թուրքերեն՝ Erzincan ili), թուրքական մարզ Արևմտյան Հայաստանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրզինջան իլը արևելքում սահմանակցում է Էրզրումի, արևմուտքում՝ Սիվասի, հարավում ՝ Թունջելիի, հարավ-արևելքում՝ Բինգյոլի, հարավ-արևմուտքում՝ Մալաթիա և Էլազըղ իլերի, հյուսիսում՝ Գյումյուշխանե և Բայբուրթի մարզերի, հյուսիս-արևմուտքում՝ Գիրեսունի հետ։
Իլի տարածքով է անցնում Կարա-սու գետը (արևմտյան Եփրատ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրզինջան իլն եղել է Հայասա պետության մասը այնքան ժամանակ, մինչև այն գրավել են խեթերը։ Մ.թ.ա. մոտ 1200 թվականին խեթական պետության անկումից հետո Էրզինջանը պատկանում էր Ուրարտու պետությանը և գտնվում էր նրա հյուսիսային սահմանին։ Ասորիների դեմ պատերազմում Ուրարտուի պարտություն կրելուց, սկյութների և կիմերների ներխուժումից հետո տարածքն անցել է մարերի տիրապետության տակ։ Մ.թ.ա. 550 թվականին մարերին փոխարինեցին պարսիկները։ Դրանից հետո Էրզինջանն եղել է Հայաստանի մի մասը։ Այնուհետև այն մարտադաշտ է դարձել բյուզանդացիների և պարթևների (սասանյաններ) համար։ 629 թվականին բյուզանդացիները գրավել են այդ տարածքը սասանյաններից։ 655 թվականին խալիֆ Օսմանի օրոք Էրզինջանը գրավել է Հաբիբ բին Մեսլեմեն։ Բյուզանդացիների կողմից Էրզինջանի կրկնակի գրավումից հետո, 859 թվականին այն կրկին անցնում է արաբներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում էր 316 841 մարդ, որոնցից մոտ 112 000 մարդը բնակվում էր վարչական կենտրոնում՝ Էրզինջան քաղաքում։
2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակչությունը կազմում էր 224 949 մարդ[4]։ Բնակչությունը բաղկացած է զազակներից, քրդերից և թուրքերից հավասարաչափ։ Բնակչության խտությունը կազմում է 19 մարդ/կմ²։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրզինջան իլը բաժանվում է 9 շրջանների՝
- Չայիրլի (Çayırlı)
- Էրզինջան (Erzincan)
- Իլիչ (İliç)
- Կամախ (Kemah)
- Քեմալիե (Kemaliye)
- Օտլուկբելի (Otlukbeli)
- Ռեֆահիե (Refahiye)
- Թերջան (Tercan)
- Ուզյումլյու (Üzümlü)
Երկրաշարժեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրզինջանը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում։ 1939 թվականի դեկտեմբերի 27-ին 7,9 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, և Էրզինջան քաղաքն ամբողջովին ավերվել է[5]։ Վերջին ուժեղ երկրաշարժը՝ 6,8 բալլ ուժգնությամբ տեղի է ունեցել 1992 թվականին և 650 մարդու կյանք է խլել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.harita.gov.tr/il-ve-ilce-yuzolcumleri
- ↑ https://www.tarimorman.gov.tr/Konular/Plan-Program-Ve-Faaliyet-Raporlari
- ↑ https://www.britannica.com/place/Turkey
- ↑ «Թուրքիայի վիճակագրության ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Rosie Ayliffe, Marc Dubin, John Gawthrop, Terry Richardson, Turkey, 1136 pp., Rough Guides, 2003, ISBN 1-84353-071-6, ISBN 978-1-84353-071-8 (see p.1016)
| ||||||||||||||||||||||||||||||||
