Մուղլայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուղլայի մարզ
թուրքերեն՝ Muğla ili
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էԱյդընի ենթաշրջան
Կարգավիճակմարզ
Մտնում էԵգեյան տարածաշրջան
Ներառում է13 շրջան
ՎարչկենտրոնՄուղլա
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2018)967,487
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմսուննի իսլամ
Տարածք13,338
Սահմանակցում էԱնթալիայի մարզ, Այդընի մարզ, Բուրդուրի մարզ և Դենիզլիի մարզ
Ժամային գոտի+03:00
ISO 3166-2 կոդTR-48
Հեռախոսային կոդ+90 252
Փոստային ինդեքսներ48000–48999
Ավտոմոբիլային կոդ48
mugla.gov.tr

Մուղլայի մարզ (թուրքերեն՝ Muğla ili, վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուղլայի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Այդըն (հյուսիս), Դենիզլի (հյուսիս-արևելք), Բորդուր (արևելք) և Անթալիա (հարավ-արևելք)։

Մուղլայի ափամերձ գոտին ամենաերկարն է Թուրքիայի մարզերի շարքում (1100 կմ) և ավելի երկար, քան շատ երկրների ափերը, (նույնիսկ առանց հաշվի առնելով որևէ փոքր կղզիներ)։ Առանձնապես նշանակալի է Դաթչա թերակղզին։ Մարզում կա նաև երկու մեծ լիճ ՝ Բաֆա և Քյոյջեղիզ։ Հարուստ է կոշտատերև և լայնատերև մշտադալար անտառներով։ Մարզը սոճու անտառային մեղրի Թուրքիայի խոշորագույն արտադրողներից է, ցիտրուսային մրգերը աճեցվում են Օրթաչայում, Ֆեթհիեում, Դալամանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուղլայի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ կարիացիների և լիկիացիների կողմից։ Մարզկենտրոն Մուղլան հիմնադրվել է ավելի քան 3 հազար տարի առաջ։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերին այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել պարսիկները։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ սկսել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։ 12-13-րդ դարերում այստեղ պարբերաբար հաստատվում էր Բյուզանդական կայսրության գերիշխանությունը։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Մենթեշեի թյուրքական (1261-1424) իշխանության տակ։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 15-րդ դարի սկզբից։ Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում մտնում է Մուղլայի սանջաք-գավառի մեջ՝ Այդընի վիլայեթի կազմում։

Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Իտալա-թուրքական պատերազմից (1911-1912) հետո Եգեյան ծովի մի քանի կղզիներ հայտնվում են Իտալիայի գերիշխանության տակ։ Առաջին համաշխարհային պատերազմում ծովի հարավային ափերը անցնում են Իտալիայի վերահսկողության ներքո, սակայն կարճ ժամանակով։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Մուղլաում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Մուղլան։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի տարածքը 13,338 կմ² է, բաժանվում է 13 շրջանների։ Դրանք են՝

Բնակչությունը հասել է 967,487 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Մուղլա քաղաքն է։ Այստեղ գործում է մարզի միակ՝ Մուղլայի համալսարանը, հիմնադրված 1992 թվականին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի տնտեսությունը հիմնականում ապավինում է զբոսաշրջությանը և գյուղատնտեսությանը, ինչպես նաև անտառտնտեսությանը և մարմարի քարհանքերին։ Մարզը Աֆյոնքարահիսարից հետո երկրորդ կենտրոնն է՝ մարմարի արդյունաբերության քանակի, բազմազանության և որակի առումով։ Այլ հանքանյութերի արդյունաբերություն կա Յաթաղանում (ածուխ) և Ֆեթհիեում (քրոմ)։ Այդուհանդերձ, մարզի եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է։ Այստեղ գործում են երկու միջազգային օդանավակայաններ՝ Դալաման և Միլաս-Բոդրում։ 2018 թվականին նրանք համատեղ սպասարկել են ավելի քան 9 միլիոն ուղևոր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]