Jump to content

Էրզրումի մարզ

Coordinates: 40°03′47″N 41°34′01″E / 40.063055555556°N 41.566944444444°E / 40.063055555556; 41.566944444444
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրզրումի մարզ
թուրքերեն՝ Erzurum ili
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մասն էԷրզրումի ենթաշրջան
Կարգավիճակ[Հայաստանի վարչական բաժանում
Մտնում էԱրևելյան Անատոլիա տարածաշրջան
Ներառում էԱզիզիե[1], Աշկալա, Çat ilçesi?[1], Խնուս, Խորասան[1], Իլիջա, Սպեր, Կարին, Կարաչոբան, Կարայազի, Ավնիկ, Նառիման, Օլթի, Olur ilçesi?[1], Փալանթյոքեն[1], Բասեն, Pazaryolu?, Բարդոսանց, Թաթոս, Թորթում, Ազորդ[1], Yakutiye ilçesi?[1], Yakutiye?, Narman ilçesi?[1], Köprüköy ilçesi?[1], Hınıs ilçesi?[1], İspir ilçesi?[1], Karayazı ilçesi?[1], Oltu ilçesi?[1], Aşkale ilçesi?[1], Karaçoban ilçesi?[1], Pazaryolu ilçesi?[1], Tekman ilçesi?[1], Tortum ilçesi?[1], Şenkaya ilçesi?[1] և Բասեն[1]
ՎարչկենտրոնԿարին (Էրզրում)
ԲԾՄ1950 մետր[2]
Հիմնական լեզուՔրդերեն, հայերեն]]
Պաշտոնական լեզուներթուրքերեն[3]
Բնակչություն (2000)937 389
Տարածք24 741
Սահմանակցում էՌիզեի մարզ, Արդվինի մարզ, Արդահանի մարզ, Կարսի մարզ (Թուրքիա), Աղրըի մարզ, Մուշի մարզ, Բինգյոլի մարզ, Էրզինջանի մարզ և Բայբուրթի մարզ
ISO 3166-2 կոդTR-25
Հեռախոսային կոդ442
Փոստային ինդեքսներ25000–25999
Ավտոմոբիլային կոդ25
40°03′47″N 41°34′01″E / 40.063055555556°N 41.566944444444°E / 40.063055555556; 41.566944444444
erzurum.gov.tr

Էրզրումի մարզ (թուրքերեն՝ Erzurum ili), Հայաստանիյի [Հայաստանի վարչական բաժանում|նահանգներ]]ից մեկն է։ Նախքան Հայոց Ցեղասպանության շրջանը ունեցել է հոծ հայ բնակչություն։ Նահանգի մայրաքաղաքն Էրզրում քաղաքն է։

Էրզրումն իր շրջակայքով հայտնի լեռնադահուկային հանգստի գոտի է։ Շրջապատող սարերը տարվա մեծ մասը ծածկված են ձնով, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում տուրիզմի համար։ Էրզրումը հայտնի է իր ջրով, շատ մոտ է Եփրատ գետին։

Էրզրումի հիմնադրումը վերագրում են Ք.Ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է քաղաքի հայկական Կարին անունը։ Այն եղել է խոշոր արհեստավորական, գիտամշակութային կենտրոն, որտեղ ապրել ու արարել են հայերը։ Կարինը բոլոր ժամանակներում եղել է հայաշատ քաղաք։ Մինչև 4-րդ դարը Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության շրջանում եղել է հայկական պետության կազմում, Կարինի գավառի կենտրոն։ 387 թվականին Հայաստանի առաջին բաժանմամբ անցել է Հռոմեական կայսրությանը և Կարինը կոչվեց Թեոդորոս կայսեր անունով Թեոդուպոլիս։ 5-րդ դարից Կարինը կռվախնձոր դարձավ պարսիկների և բյուզանդացիների միջև։ 885 թվականին, Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո, Կարինը նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ։

1049-ին սելջուկները գրավեցին և կործանեցին Հայաստանի Արծն քաղաքը, որի հայ բնակիչները գաղթեցին Կարին և այն կոչեցին Արծն։ Քանի որ այն բյուզանդական տիրույթներում էր, նախկինից տարբերելու համար սկսեցին ասել Արզնար-Ռում, որ հետագայում ձևափոխվելով դարձավ Էրզրում։ Սելջուկ-թուրքերին կարճ ժամանակով այստեղից վռնդեցին Զաքարյանները, իսկ 1242 թ քաղաքը անցավ մոնղոլ-թաթարների իշխանության տակ։ 19-20րդ դարերում ռուսները երեք անգամ գրավել են Կարինը և նորից վերադարձրել Օսմանյան կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով, ռուսները, Արևմտյան Հայաստանի տասնյակ քաղաքների և հարյուրավոր գյուղերի հետ Կարինը վերադարձրեցին Օսմանցիներին։ Բնակչությունը կաթողիկոսարանի հետ գաղթեց և բնակություն հաստատեց Ախալքալաքում, Ախալցխայում, Լոռիում և այլուր։

Էրզրումի հիմնական քաղաքներն են․

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 https://www.harita.gov.tr/il-ve-ilce-yuzolcumleri
  2. https://www.tarimorman.gov.tr/Konular/Plan-Program-Ve-Faaliyet-Raporlari
  3. https://www.britannica.com/place/Turkey