Քյութահյայի մարզ
Քյութահյայի մարզ թուրքերեն՝ Kütahya ili | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Մասն է | Մանիսայի ենթաշրջան |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Եգեյան տարածաշրջան |
Ներառում է | 13 շրջան |
Վարչկենտրոն | Քյութահյա |
Հիմնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն (2018) | 577,941 |
Ազգային կազմ | թուրքեր |
Կրոնական կազմ | սուննի իսլամ |
Տարածք | 11,875 |
Ժամային գոտի | +03:00 |
ISO 3166-2 կոդ | TR-43 |
Հեռախոսային կոդ | +90 274 |
Փոստային ինդեքսներ | 43000–43999 |
Ավտոմոբիլային կոդ | 43 |
kutahya.gov.tr(թուրքերեն) | |
Քյութահյայի մարզ (թուրքերեն՝ Kütahya ili, վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քյութահյայի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Բուրսա (հյուսիս-արևմուտք), Բիլեջիք (հյուսիս-արևելք), Էսքիշեհիր (արևելք), Աֆյոնքարահիսար (հարավ-արևելք), Ուշաք (հարավ), Մանիսա (հարավ-արևմուտք) և Բալըքեսիր (արևմուտք)։
Մարզի տարածքը հիմնականում հարթավայրային է։ Ավելի քան երեք քառորդը զբաղեցնում են սևահողով հարուստ սարավանդները՝ 1000-1500 մ բարձրության վրա։ Շուրջբոլորը լեռներ են, ինչի պատճառով տարածքը երբեմն անվանում են «Քութահյա լեռնաշխարհ»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քյութահյայի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ խեթերի, ապա նրանց իրավահաջորդ լիդիացիների և փռյուգիացիների կողմից։ Մարզկենտրոն Քյութահյան հիմնադրվել է ավելի քան 3 հազար տարի առաջ։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակում այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել մարերը, ապա և պարսիկները։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ սկսել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։ Հելլենիստական շրջանում Քյութահյան հայտնի էր որպես «Կուտինա»։ Եղել է կրոնական հայտնի կենտրոն։ Հայտնի քաղաքներից էր նաև Այզանոյը, որի ավերակները պահպանվել են մինչ այժմ։
11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Տեղի հույն կամ հելլենացած բնակչությունն աստիճանաբար կորցնում է իր ինքնությունը, հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Գերմիյանների (1300-1429) իշխանության տակ։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից։ Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում մտնում է Քյութահյայի սանջաք-գավառի մեջ՝ Հյուդավենդիգյարի վիլայեթի կազմում։
Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Քյութահյաում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Քյութահյան։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի տարածքը 11,875 կմ² է, բաժանվում է 13 շրջանների։ Դրանք են՝
- Քյութահյա, թուրքերեն՝ Kütahya
- Ալթընթաշ, թուրքերեն՝ Altıntaş
- Ասլանափա, թուրքերեն՝ Aslanapa
- Գեդիզ, թուրքերեն՝ Gediz
- Դիմլուփընար, թուրքերեն՝ Dumlupınar
- Դոմանիչ, թուրքերեն՝ Domaniç
- Էմեթ, թուրքերեն՝ Emet
- Թավշանլը, թուրքերեն՝ Tavşanlı
- Հիսարջըք, թուրքերեն՝ Hisarcık
- Սիմավ, թուրքերեն՝ Simav
- Շափհանե, թուրքերեն՝ Şaphane
- Չավդարհիսար, թուրքերեն՝ Çavdarhisar
- Փազարլար, թուրքերեն՝ Pazarlar
Բնակչությունը հասել է 577,941 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Քյութահյա քաղաքն է։ Այստեղ գործում են մարզի երկու Դումլուփընար (թուրքերեն՝ Dumlupınar (1992) և նորաբաց առողջապահական գիտությունների (2018) համալսարանները։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն են գյուղատնտեսությունը ու հանքարդյունաբերությունը։ Հիմնական օդային դարպասը Քյութահյայի միջազգային Զաֆեր օդանավակայանն է։ Դա Եգեյան տարածաշրջանի ամենափոքր միջազգային օդանավակայանն է՝ Իզմիրից, Մուղլայից և Դենիզլիից հետո։ Երկաթուղով կապված է շրջակա մարզկենտրոնների հետ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Այզանոյի ամֆիթատրոնում
-
Քյութահյայի բերդ
-
Ուլու մզկիթի ներսում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kütahya governor's official website
- Kütahya municipality's official website
- Kütahya weather forecast information Արխիվացված 2010-03-13 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյութահյայի մարզ» հոդվածին։ |
|