Եգեյան տարածաշրջան

1. Մարմարածովյան տարածաշրջան
2. Կենտրոնական Անատոլիա
3. Սևծովյան տարածաշրջան
4. Արևելյան Անատոլիա
5. Եգեյան տարածաշրջան
6. Միջերկրածովյան տարածաշրջան
7. Հարավարևելյան Անատոլիա
Եգեյան տարածաշրջան (թուրք.՝ Egeu Bölgesi), աշխարհագրական-ռազմավարական երկրամաս: Գտնվում է Թուրքիայի արևմտյան հատվածում, ներառում է ութ մարզ (իլ)։ Տարածքը 93,139 կմ² է, բնակչությունը՝ 10,514,200 մարդ (2018): Թուրքիայի մյուս տարածաշրջաններից առանձնանում է ամենաերկար ծովափ ունենալու տեսանկյունից:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հողագրության տեսանկյունից երկրամասը հիմնականում լեռնային է՝ միջին բարձրության (մինչև 2 կմ) լեռներով: Այստեղ Տավրոսի լեռնային համակարգի մի ճյուղն է՝ Մադրայի լեռնաշղթան (մինչև 1.5 կմ բարձրություն): Առավել բարձր գագաթներն են՝ Հոնազ (2,571 մ), Շափհանե (2,120 մ), Սիփիլուս (1,513 մ): Լեռները հարուստ են հանքային աղբյուրներով, օգտակար հանածոներով ու շինանյութերով:
Ջրագրության տեսանկյունից երկրամասն ունի միջին հարստություն: Կան մեծ ու փոքր մի քանի լճեր, արհեստական ջրամբարներ: Հայտնի են Աքշեհիր (350 կմ2), Էբեր (125 կմ2), Աջըգյոլ (100 կմ2), Ըշըքլը (73 կմ2), Բաֆա (60 կմ2), Քյոյջեղիզ (52 կմ2), Մարմարա (45 կմ2): Գետերը թափվում են Եգեյան ծով: Առավել խոշոր են Մեծ Մենդերես (548 կմ), Գեդիզ (401 կմ) և Փոքր Մենդերես (141 կմ) գետերը:
Ծովափնյա շրջանում միջերկրածովային կլիմա է՝ տաք և չոր ամառներով, մեղմ և սառը ձմեռներով, իսկ ներքին շրջանում ցամաքային կլիմա՝ է տաք և չոր ամառներ են, ցուրտ և ձյունառատ ձմեռներով: Բնական զոնաներն են՝
- Եգեյան և արևմտաթուրքական կոշտատերև խառնանտառներ
- Փոքրասիական (անատոլիական) փշատերև և լայնատերև անտառներ
- Հարավային Անատոլիայի լեռնային փշատերև և լայնատերև խառնանտառներ
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջանի մեջ են մտնում հետևյալ մարզերը[1].
Մարզ | Ենթաշրջան | Թուրքերեն անվանում |
---|---|---|
Այդըն | Այդըն | Aydın |
Աֆյոնքարահիսար | Մանիսա | Afyonkarahisar |
Դենիզլի | Այդըն | Denizli |
Իզմիր | Իզմիր | İzmir |
Մանիսա | Մանիսա | Manisa |
Մուղլա | Այդըն | Muğla |
Քյութահյա | Մանիսա | Kütahya |
Ուշաք | Մանիսա | Uşak |
Մասնակիորեն երկրամասին են հարում նաև՝
- Բալըքեսիր (թուրք.՝ Balıkesir)
- Բիլեջիք (թուրք.՝ Bilecik)
- Բուրսա (թուրք.՝ Bursa)
- Էսքիշեհիր (թուրք.՝ Eskişehir)
- Չանաքքալե (թուրք.՝ Çanakkale)
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին տարածաշրջանի վերոնշյալ ութ մարզերի բնակչությունը հասել էր 10,514,200 մարդու. առավել բարձր աճ էր գրանցել Իզմիր մարզը: 100 հազար և ավելի բնակիչ ունեցող քաղաքներն են (2016)՝
- Իզմիր՝ 2,847,691
- Դենիզլի՝ 492,815
- Մանիսա՝ 291,374
- Քյութահյա՝ 212,444
- Այդըն՝ 179,425
- Ուշաք՝ 173,397
- Աֆյոնքարահիսար՝ 170,455
- Թուրգութլու՝ 117,800
- Նազիլիի՝ 110,437
- Աքհիսար՝ 102,453
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրամասն ունի հարուստ պատմություն, որի ակունքները հասցվում են մինչև բրոնզի դար: Ըստ դարաշրջանների՝ այստեղ գոյություն են ունեցել հետևյալ պետական կազմավորումները՝
Դարաշրջան | Պետություններ / պետական կազմավերումներ |
---|---|
Բրոնզի դար | Արզավա, Խեթական պետություն, Լուվիացիներ |
Երկաթի դար | Այեոլիս, Դորիական հեքսապոլիս, Լիդիա, Լիկիա, Կարիա, Հոնիա, Փռյուգիա, Աքեմենյան տիրապետություն |
Հելլենիզմ | Անտիգոններ, Պերգամոն, Հռոմեական տիրապետություն |
Հին հույներն այստեղ կերտել են հին աշխարհի յոթ հրաշալիքներից երկուսը՝ Արտեմիսի տաճարը (Եփեսոս), Հալիկառնասոսի դամբարանը (Բոդրում): Խեթա-լուվիական, ապա և հելլենացած ու հունական բնակչությունն աստիճանաբար ընդունում է քրիստոնեություն: 395 թվականին Հռոմեական կայսրությունը բաժանվել էր երկու՝ արևմտյան (Հռոմ) և արևելյան (Բյուզանդիա) հատվածների: Բյուզանդական տիրապետությունն ընդհարումներով տևել է մինչև 14-րդ դարի սկիզբը: 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում պարտվելով՝ Բյուզանդիան Փոքր Ասիա թերակղզին ժամանակավորապես զիջում է Սելջուկյան սուլթանությանը: 13-րդ դարի կեսերից այստեղ սկսել են հաստատվել զանազան թյուրքական իշխանություններ՝ Սարուխաններ, Այդընիներ, Համիդիներ, Գերմիյանիներ, Մենթեշե, Սահիբ Աթացիներ: Տարածքային որոշ փոփոխություններով դրանք գոյատևել են գերազանցապես մինչև 15-րդ դարի սկիզբը: Դրանց միավորել է Օսմանյան կայսրությունը՝ ներառելով Անատոլիայի կուսակալության (էյալեթ) (1393-1827), ապա՝ Այդընի (1827-1864) և Հյուդավենդիգյարի (1827-1867) կուսակալությունների (էյալեթներ) միջև: Վերջիններս թանզիմաթի դարաշրջանում վերաձևավորվում են նահանգների (վիլայեթ)՝ Այդընի (1864-1922) և Հյուդավենդիգյարի (1867-1922): Դրանց գոյության վերջին տարիներին բռնկվել էր առաջին աշխարհամարտը, ապա՝ հույն-թուրքական պատերազմը: Ժամանակավորապես հույներին հաջողվում է հետ վերցնել 5 դար առաջ կորցրած տարածքները, սակայն Թուրքիայի անկախության պատերազմն ավարտվում է թշնամու հաղթանակով: Օսմանյան կայսրության մնացորդների վրա հիմնված նորաստեղծ Թուրքիայի հանրապետությունն անցկացնում է վարչական նոր բաժանում. 1923 թվականից սկսած ձևավորվում են ժամանակակից մարզերը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|