Jump to content

Ամասիայի մարզ

Ամասիայի մարզ
թուրքերեն՝ Amasya ili
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էՍամսունի ենթաշրջան
Կարգավիճակմարզ
Մտնում էՍևծովյան տարածաշրջան
Ներառում է7 շրջան
ՎարչկենտրոնԱմասիա
ԲԾՄ392 մետր[1]
Հիմնական լեզութուրքերեն
Պաշտոնական լեզուներթուրքերեն[2]
Բնակչություն (2018)337,508
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմսուննի իսլամ
Տարածք5,520
Սահմանակցում էԹոքաթի մարզ[3], Սամսունի մարզ, Յոզգաթի մարզ և Չորումի մարզ
Ժամային գոտի+03:00
ISO 3166-2 կոդTR-05
Հեռախոսային կոդ+90 358
Փոստային ինդեքսներ05000–05999
Ավտոմոբիլային կոդ05
40°39′01″N 35°49′58″E / 40.650277777778°N 35.832777777778°E / 40.650277777778; 35.832777777778
amasya.gov.tr

Ամասիայի մարզ (թուրքերեն՝ Amasya ili), վարչական միավոր Թուրքիայի հյուսիսում՝ Սևծովյան տարածաշրջանում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամասիայի մարզը գտնվում է Փոքր Ասիայի հյուսիսում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Սամսուն (հյուսիս), Թոքաթ (արևելք), Չորում (արևմուտք), Յոզգաթ (հարավ)։

Մարզի տարածքը գտնվում է Սև ծովի և ներքին Անատոլիայի միջև։ Հիմնականում լեռնային է, հովիտներում հոսում են Եշիլըրմաք, Չեքերեք և Թերսաքան գետերը։ Սև ծովի մերձակայքում լինում են տաք ամառներ և չափավոր ցուրտ ձմեռներ։

Մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից՝ խեթերի, ապա նաև՝ փռյուգիացիների, կիմերների, լիդիացիների կողմից։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսին այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել Աքեմենյանները։ Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորությամբ ողջ թերակղզին ազատագրվեց պարսիկներից, ապա և վերացվեց նրանց պետականությունը։ Դրանից հետո սևծովյան ափերին հիմնվեց Պոնտոսի հունական թագավորությունը, որն արագորեն իր գերիշխանությունը հաստատեց Գալաթիայում (կենտրոնական Անատոլիա) և Փոքր Հայքում։ Մինչ այժմ պահպանվել է Պոնտոսի արքաների դամբարանը։ Մ.թ.ա. 1-ին դարում թագավորությունը նվաճվեց Հռոմի կողմից։ Այստեղ է ծնվել հույն աշխարհագրագետ Ստրաբոնը։ Հունա-հռոմեական, ապա բյուզանդական դարաշրջանը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։

11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը գրավվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Տեղի հույն կամ հելլենացած բնակչության կողքին աստիճանաբար հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր։ Այդուհանդերձ՝ հույները շարունակել են մնալ բացարձակ մեծամասնություն։ Ամասիան նվաճվում է Սելջուկյան պետության, Դանեշմանդի ամիրայության, Իկոնիայի (Ռումի) սուլթանության, ապա՝ Իլխանության կողմից։ Անատոլիայի թյուրքական իշխանությունների շրջանում տարածքը գրավում են Էրեթնիները (1335-1390)։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից։ Տարածքը մտել է Ռումի կուսակալության (1398-1864)։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին միավոր՝ Սեբաստիայի վիլայեթը (Ամասիայի գավառ-սանջաք)։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Ամասիան։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի տարածքը 5,520 կմ² է, բաժանվում է 7 շրջանների։ Դրանք են՝

Բնակչությունը հասել է 337,508 մարդու (2018 թվականի տվյալներով)[4]։ Կենտրոնը Ամասիա քաղաքն է։ Այստեղ գործում է մարզի միակ՝ Ամասիայի համալսարան համալսարանը, հիմնադրված 2006 թվականին։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն է գյուղատնտեսությունը։ Հայտնի է որպես երկրի խնձորի աճեցման լավագույն մարզ, նաև արտադրում են ծխախոտ, դեղձ, կեռաս։ Մարզում երկաթուղիներ չկան, գործում է տեղական նշանակության մեկ օդային դարպաս՝ Ամասիայի Մերզիֆոն օդանավակայանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամասիայի մարզ» հոդվածին։