Դանեշմանդի ամիրայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Դանիշմենդի ամիրայություն
 Սելջուկյան սուլթանություն 1071 - 1178 Իկոնիայի սուլթանություն 
Քարտեզ

Anatolia 1097.svg
(Փոքր Ասիան 1097 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սեբաստիա
Նեոկայսերիա
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի, իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ ամիրա

Դանիշմենդի ամիրայություն, միջնադարյան պետություն Փոքր Ասիա թերակղզու կենտրոնում 1071-1178 թվականներին։ Հիմնադրել է զորավար Դանիշմենդ Ղազին 1071 թվականին՝ Մանազկերտի ճակատամարտից հետո։ 1134 թվականին Բաղդադի խալիֆ ալ-Մուստարշիդը Դանիշմենդներին շնորհեց մելիքի տիտղոս։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմի հիմնադիրի մասին կան սակավաթիվ հավաստի տեղեկություններ։ Ըստ որոշ ժամանակակից (Ռիչարդ Հովհաննիսյան[1]) և միջնադարյան (Վարդան Պատմիչ, Մաթևոս Ուռհայեցի[2], Նիկիտաս Քոնիաթ) պատմիչների նա Արշակունյաց շառավիղ իսլամադավան հայ էր։ Նրա անունը՝ Դանիշմենդ Ղազի (dānishmand՝ այստեղից է ծագել տոհմի անունը) պարսկերենից թարգմանաբար նշանակում է «ուսյալ»։ Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում Դանիշմենդը հայտնվեց ուղիղ խաչակիրների ճամփին։ 1097 թվականին Դորիլեայի ճակատամարտում նա պարտվողի դերում հայտնվեց, իսկ 1100 թվականին նրան հաջողվեց գերի վերցնել Բոհեմունդ I-ին։ Շարունակելով ռազմարշավը Դանիշմենդը գրավեց իր ծննդավայր՝ Մալաթիան, որտեղ գոյություն ուներ հայկական իշխանություն։ Իրենց քրիստոնյաների դեմ վարած հաջող պատերազմների համար 1134 թվականին Բաղդադի խալիֆ ալ-Մուստարշիդը Դանիշմենդներին շնորհեց մելիքի տիտղոս։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Դանիշմենդների տերությունը տարածվում էր մեծամասամբ Փոքր Հայքի հյուսիսում՝ Թոքատ, Ամասիա և Սեբաստիա քաղաքների շուրջ։ Դանիշմենդ Ղազիի որդին՝ Գյումուշթեքին Ղազին միջամտեց Ռումի և Սելջուկյան սուլթանությունների գահակալական կռիվներին, մարտնչեց հայերի հետ Հյուսիսային Կիլիկիայում և ֆրանկերի հետ Եդեսիայի կոմսությունում, իսկ 1127 թվականին զբաղեցրեց Անկարա և Կայսերի քաղաքները։

Ի սկզբանե Սեբաստիայի շրջակայքում ամփոփված՝ Դանիշմենդները հետագայում նվաճեցին Թոքհաթի շրջակայքը, Ալբիստանի գավառակը, Նեոկեսարիան, արևմուտքում՝ Անկարան և Կայսերին, հարավում՝ Մալաթիան։ 12-րդ դարի սկզբում Դանիշմենդները Ռումի սուլթանության հակառակորդներն էին, ինչպես նաև մարտընչում էին խաչակիրների դեմ[3]։

1130 թվականին Անտիոքի դուքս Բոհեմունդ II-ը փորձեց օգնել Կիլիկյան Հայաստանին, սակայն Դանիշմենդ Ղսզիի որդին Գյումուշթեքինը ճակատամարտում սպանեց և պարտության մատնեց նրան։ Գյումուշթեքինը մահացավ 1134 թվականին, իսկ նրա որդին Մուհամմեդը զրկված էր իր հոր և պապի ռազմական ոգուց։ Նա մահացավ 1142 թվականին։ Վերջինիս մահից հետո Դանիշմենդների ամիրայությունը բաժենվեց երկու մասի՝ ավագ որդի Յաղի-բասանը զբաղեցրեց Սեբաստիան, վերջինս պահպանեց մելիք տիտղոսը, իսկ Այն ադ-Դինը՝ Մալաթիան։

1155 թվականին սերջուկ սուլթան Կիլիջ-Արսլան II-ը հարձակվեց Յաղի-բասանյ վրա, նա օգնության խնդրանքով դիմեց Մոսուլի ամիրաներ Զանգիներին և փրվեցին։ Սակայն 1174 թվականին սերջուկները վերջիվերջո սպանեցին Սեբաստիայի տիրած վերջին Դանիշմենդ՝ Զու-ն-Նունին և զբաղեցրին նրա տիրույթները, իսկ չորս տարի անց Մալաթիայի տերերին նվաճեց Ռումի սուլթանը։

Դանիշմենդների ամիրայության կառավարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիայում՝

  • Դանիշմենդ Ղազի (1071-1104)
  • Ղազի Գյումուշթեքին (1104-1134) Դանիշմենդ Ղազիի որդին
  • Մուհամմադ (1134-1142) Գյումուշթեքինի որդին
  • Զու-ն-Նուն (1142) Մուհամմադի որդին
  • Յաղի-բասան (1142-1164) Մուհամմադի որդին
  • Ջամալ Ղազի (1164-1166) Յաղի-բասանի որդին
  • Շամս Իբրահիմ (1166) Մուհամմադի որդին
  • Շամս Իսմաիլ (1166-1168) Իբրահիմի որդին
  • Զու-ն-Նուն ( 1168-1174)

Մալաթիայում

  • Այն ադ-Դին (1105-1107) Գյումուշթեքինի որդին
  • Զու-լ-Կարնայն (1107-1122) Այն ադ-Դինի եղբայրը
  • Նասր ադ-Դին Մուհամմադ (1122-1152) Զու-լ-Կարնայն որդին
  • Քազիմ Ֆահր ադ-Դին (1122-1129) Զու-լ-Կարնայն որդին
  • Ափրիդուն (1176-1184) Զու-լ-Կարնայն որդին
  • Նասր ադ-Դին Մուհամմադ (կրկնակի; 1122-1152) Զու-լ-Կարնայն որդին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Richard G. Hovannisian «The Armenian People from Ancient to Modern Times» Vol. 1. Chapter 10 Armenia during the Seljuk and Mongol Periods by Robert Bedrosian
  2. Մաթևոս Ուռհայեցի, ժամանակագրություն, հ. 3, Lanham, N. Y., էջ 21։
  3. Բոսվորտ Կ. Է. "Մուսուլմանների տոհմերը". Դանեշմանդներ, 181 էջ.