Պոնտոսի արքաների դամբարան
Պոնտոսի արքաների դամբարան թուրքերեն՝ Kral Kaya Mezarları | |
---|---|
Պոնտոսի արքաների քարակերտ տապանաքարերն Ամասիայում | |
Տեսակ | գերեզմանատեղի |
Տեղագրություն | Ամասիա, Թուրքիա (պատմականորեն՝ Փոքր Հայք) |
Երկիր | Թուրքիա |
Մասն է | Mount Harşena and the Rock-tombs of the Pontic Kings? |
Ազգային կազմ | պոնտական |
Ժառանգության կարգավիճակ | ![]() |
Պոնտոսի արքաների դամբարան, ժամանակակից Թուրքիայի Ամասիա քաղաքում (պատմականորեն՝ Փոքր Հայք) գտնվող տարբեր չափերի քարակերը փորագիր տապանաքարեր, որտեղ թաղված են Պոնտոսի թագավորության արքաները[1]։ 2014 թվականի ապրիլի 13-ին ներառվել է Թուրքիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների հավակնորդ-թեկնածուների ցանկում[2]։
Թագավորական նեկրոպոլիսը գտնվում է Ամասիայում՝ Սև ծովի ավազանին պատկանող Իրիս գետի ափին վեր խոյացող Հարշենա լեռան հարավային ստորոտին՝ 272 մետր բարձրության վրա։ Պոնտական արքաների տապանաքարերը կառուցել է Պոնտոսի թագավորության առաջին արքա Միհրդատ I-ը (կառավարման ժամանակահատվածը՝ մ․թ․ա․ 281-266 թվականներ)` կրաքարային ծածկույթով[3][4]։ Տարածքը հնագույն ժամանակներում կոչվել է «թագավորների հովիտ»։ Պոնտոսի արքայական դամբարանը հյուսիսային Անատոլիայի և Հայկական լեռնաշխարհի ամենամեծ գերեզմանատեղին է, որը մեծ հռչակ էր վայելում նաև հելլենիստական աշխարհում։ Ամասիայի արքայական դամբարանում են թաղված Պոնտոսի թագավորներ Միհրդատ I-ը, Արիոբարզանեսը, Միհրդատ II-ը, Միհրդատ III-ը և Ֆարնակես I-ը։
Ամասիայի ամրոցի հարևանությամբ հայտնաբերվել են նաև ևս ինը շիրիմներ։ Փորագրված արքայական տապանաքարերի ընդհանուր թիվը համալիրի տարածքում 21-ն է։ Պոնտոսի արքաների գերեզմանները գտնվում են 8-15 մետր բարձրության վրա։ Իր բարձրադիր տեղագրության շնորհիվ այն պահպանվել և ներկայանալի տեսքով մեզ է հասել վաղնջական ժամանակներից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Kral Kaya Mezarları» (Turkish)։ Amasya Kültür ve Turizm İl Müdürlüğü։ Վերցված է 2016-09-20
- ↑ «Mount Harşena and the Rock-tombs of the Pontic Kings»։ UNESCO - World Heritage Center։ Վերցված է 2016-09-28
- ↑ «Harşena Dağı ve Pontus Kral Kaya Mezarları (Amasya) [2015]» (Turkish)։ Kültür Varlıkları ve Müzeler Genel Müdürlüğü։ Վերցված է 2016-09-20
- ↑ «Amasya Harşena Dağı Ve Pontus Kral Kaya Mezarları Unesco Dünya Miras Geçici Listesinde» (Turkish)։ Kültür Varlıkları ve Müzeler Genel Müdürlüğü։ Վերցված է 2016-09-20
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պոնտոսի արքաների դամբարան կատեգորիայում։ |