Jump to content

Լիճք (Ակնի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիճք (այլ կիրառումներ)


Լիճք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն քաղաքից 30-35 կմ հյուսիս-արևելք, Եփրատ գետի ձախ կողմում, լեռնալանջի վրա։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդաբուխ աղբյուրների ջրերից գոյացած լճակների պատճառով կոչվել է Լիճք։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի առողջարար կլիմա, գեղեցիկ դիրք, հորդաբուխ աղբյուրներ։

1896 թվականի սեպտեմբերի 3-4-ին քրդերի կողմից կոտերվեցին գյուղի հայերը և կողոպտվեց նրանց ունեցվածքը։ Գյուղն իսպառ ավերվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներին ուներ 507 հայ և 256 թուրք բնակիչ։ Հայերը տոկուն և աշխատասեր էին։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն ու առևտուրն էր։ Շատերը նաև պանդխտում էին։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճքն ուներ XVI դարում կառուցված Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում կային նաև Ս. Փրկիչ անունով ուխտատեղի և Բակտի կոչված ավերակ բերդը։

1847 թվականից Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր տղաների վարժարան, իսկ հետագայում երկսեռ ուսումնարան։ Աշակերտների թիվը հասնում էր մինչև 80-ի։ Ուսումնարանը սկզբում կոչվել է Հայկյան, իսկ ապա Մաքրուհյան։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճքում են ծնվել դերասան Գալուստ Լճեցին (Շարպետյան, 1835-1904 թթ.) և նկարիչ, արվեստաբան Ռաֆայել Շիշմանյանը (1885-1959 թթ.)[2]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 586-587
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 616