Ժամանակակից քրդերենը ունի մի շարք բարբառներ, որոնցից հիմնականները երկուսն են՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան։ Ամենատարածված բարբառը, որով խոսում է քրդերի մեծամասնությունը, հանդիսանում է հյուսիսարևմտյանը (քուրմանջի)։ Քուրմանջի բարբառով խոսում են Թուրքիայի, Հայաստանի, Իրանի որոշ շրջանների, հյուսիսային Իրաքի և ԱՊՀ երկրների քրդերը։ Երկրորդ բարբառը՝ հարավարևելյան կամ քուրդի բարբառը, որով խոսում են Իրանի ՝ Մեհաբադի, Սանհենդեջի և Քերմանշահի, նաև Իրաքի՝ Ռևանդուզի, Էրբիլիայի, Քիրքիքի և Սուլեյմանի քրդերը։
Գրական քրդերենի հիմնադիր է համարվում քուրդ քաղաքական գործիչ,լրագրող և լեզվաբան Ջալադաթ Ալի Բադրխանը։ Բացի քրդերենից տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն,գերմաներեն,թուրքերեն,պարսկերեն,արաբերեն,ռուսերեն և հունարեն լեզուներին։
Ջալադաթ Բադրխանը 1932թ. Մայիսի 15-ին թողարկում է Հավար ամսագրի առաջին համարը։ Նրա հիմնական նպատակներից էր այս ամսագրի միջոցով ողջ Քրդստանի տարածքում ճանաչեցնել տալ լատինատառ քրդերեն այբուբենը։ Նույն թվականին նա հրատարակում է իր քերականական գիրքը ՝ “Rêzimana Elfabê ya Kurdî” վերնագրով։ Հավար ամսագրի լույսընծայման առաջին օրը՝մայիսի 15-ը, նշվում է որպես քրդերենի օր։ Նա է դրել գրական քրդերենի լեզվաբանության հիմնասյունները։
Ինչպես բոլոր ժողովուրդներինը, այնպես էլ քուրդ ժողովրդի լեզվի ծագումը սերտ կերպով զուգակցվում է նրա պատմական զարգացման հետ։ Քրդերենը պատկանում է հնդեվրոպական լեզվախմբի իրանական ճյուղին։ Նա իր մեջ ունի նաև հնագույն միդիական լեզվի տարրեր[փա՞ստ]։ Գտնվելով մոտ հարաբերությունների մեջ հարևան այնպիսի ժողովուրդների հետ, ինչպիսին են հայերը, պարսիկները, թուրքերը և արաբները, քրդական լեզուն որոշ ազդեցություն է կրել նրանցից և ինքն էլ իր հերթին ազդել է նրանց վրա։
Քրդերենը, սկսած Քրդստանի հյուսիսից մինչև հարավ ինքնուրույն և միասնական լեզու է եղել[փա՞ստ]։ Սակայն միասնությունը խախտվեց արաբական Խալիֆաթի տիրապետության ժամանակաշրջանում, այսինքն մեր թվարկության 7 դարից, իսլամի հանդես գալուց հետո։ Արաբները և ընդհանրապես մուսուլմանական աշխարհը քրդերենը խիստ ենթարկեցին ղուրանի լեզվին մի կողմից, մյուս կողմից Քրդստանի միասնության խախտումը պատճառ դարձավ քրդական միասնության խախտմանը։ Չնայած դրան բազմաթիվ քուրդ գրողներ և բանաստեղծներ իրենց աշխատությունները գրում էին արաբական այբուբենով, բայց լեզուն քրդերենն էր[փա՞ստ]։
Ժամանակակից քրդերենը ունի մի շարք բարբառներ, որոնցից հիմնականները երկուսն են՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան։ Ամենատարածված բարբառը, որով խոսում է մոտ 24 միլիոն քուրդ, հանդիսանում է հյուսիսարևմտյանը (Քուրմանջի)։ Քուրմանջի բարբառով խոսում են Թուրքիայի, Հայաստանի, Իրանի որոշ շրջանների, հյուսիսային Իրաքի և ԱՊՀ երկրների քրդերը։ Երկրորդ բարբառը՝ հարավարևելյան կամ քուրդի բարբառն է, որով խոսում են Իրանի՝ Մեհաբադի, Սանհենդեջի և Քերմանշահի, նաև Իրաքի՝ Ռևանդուզի, Էրբիլիայի, Քիրքիքի և Սուլեյմանի քրդերը։
Մոկրիանիի բարբառը խոսվում է Պիրանշահր և Բիջար քաղաքներում։