Իրանական լեզուներ
Իրանական լեզուներով խոսվում է մի ընդարձակ տարածության վրա, մի կողմից՝ մինչև Պարսից ծոց ու Օմանի ծոց, մյուս կողմից՝ մինչև Միջագետք ու Հայաստան։ Այս լեզուները տարածված են ամբողջ Աֆղանստանում և Պամիրի բարձրավանդակում։ Իրանական լեզուները ու բարբառները հնդեվրոպական լեզվատընտանիքի ամենաբազմազան լեզվաճյուղերից են։ Այս լեզուների և բարբառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն աընդհանուր գծեր ունի հնդեվրոպական բոլոր լեզուների հետ, ինչպես նաև ունի առանձնահատկություններ, որոնք հատուկ են միայն իրենց։ Սովորաբար իրանական լեզուները բաժանվում են երեք խմբի ըստ ժամանակագրական կարգի։ Դրանք են հին իրանական լեզուներ, միջին իրանական լեզուներ և նոր իրանական լեզուներ։ Իրանական լեզուների ցանկ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գ. Մ. Նալբանդյան, Իրանական լեզուներ և բարբառներ, Երևան 1960
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 452)։ ![]() |
|