Բուխարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուխարա (այլ կիրառումներ)
Բնակավայր
Բուխարա
ուզբ.՝ Buxoro
Kalon-Ensemble Buchara.jpg
Կոորդինատներ: 39°46′29″ հս․ լ. 64°25′43″ ավ. ե. / 39.77472° հս․. լ. 64.42861° ավ. ե. / 39.77472; 64.42861
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
Առաջին հիշատակում500
Մակերես39,4 կմ²
ԲԾՄ225±1 մետր
Բնակչություն272 500 մարդ (2014)[1]
Ժամային գոտիUTC+5
Փոստային ինդեքսներ2001ХХ
Պաշտոնական կայքbuxoro.uz
##Բուխարա (Ուզբեկստան)
Red pog.png

Բուխարա (ուզբ.՝ Buxoro, Бухоро), Կենտրոնական Ասիայի ամենահին քաղաքներից մեկը, Ուզբեկստանի Բուխարայի մարզի վարչական կենտրոնը։ Բուխարան գտնվում է Ուզբեկստանի հարավարևմտյան մասում։ Քաղաքի տարածքում մշակութային-հնագիտական շերտը կազմում է ավելի քան 20 մ։ Այսպիսի խորությունից հնէաբանները գտել են բնակելի և հասարակական կառույցների մնացորդներ, սպասք, մետաղադրամներ, աշխատանքի գործիքներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-րդ դարով։ Բուխարան քաղաք-թանգարան է, ավելի քան 140 պատմամշակութային կառույցներով։ Իր բնակչության թվով Բուխարան Ուզբեկստանի հինգերորդ մեծ քաղաքն է։ 2014 թվականի ապրիլի 24-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 272,710 մարդ։ Քաղաքը տեղակայված է Մետաքսի ճանապարհի և այդ իսկ պատճառով էլ ժամանակին այն խոշոր առևտրային քաղաք է եղել։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

19-20-րդ դարերի անգլիական գրականության մեջ հանդիպում է Բուխորո տարբերակը կամ Բուհե/Պուհե(捕喝)տարբերակը չինարենում[2]: Համաձայն Encyclopædia Iranica-ի Բուխարա անվանումը հավանաբար վերցվել է սոգդիանական բուխարակ ("Լավ ճակատագրի վայր")[3], որն էլ իր հերթին վերցվել է սանսկրիտի վիհարա բառից, որը նշանակում է բուդդայական տաճարներ։ Հնագույն ժամանակներում Բուխարան, լինելով Մետաքսի ճանապարհի վրա, եղել է խոշոր բուդդայական կենտրոն։

Մուհամմեդ իբն Ջաֆար Նարշակին իր Բուխարայի պատմություն աշխատության մեջ նշում է՝

Aquote1.png Բուխարան ունի բազում անվանումներ: Դրանցից մեկը Նումիջքաթն է: Շատ հաճախ դրան անվանում են նաև "Բումիսքաթ": Բուխարան ունի արաբերեն երկու անվանում: Դրանցից մեկը "Մադինաթ ալ Սուֆրիայան" նշանակում է - "պղնձե քաղաք", իսկ մյուսը "Մադինաթ ալ Թուջարն" է, որը նշանակում է "վաճառականների քաղաք": Բայց, բոլորից առավել տարածվածը Բուխարան է: Խորասանում չկա ուրիշ մի քաղաք, որ ունենա այդքան անվանում:[4] Aquote2.png

Սկսած միջին դարերից, քաղաքը հայտնի է Բուհարա անունով/ بخارا արաբական և պարսկական աղբյուրներում։ Ժամանակակից ուզբեկերենում արտասանվում է Բուխորո:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուխարայի գնացքի կայարանը

Բուխարայի օդանավակայանը իրականացնում է ամենօրյա չվերթներ դեպի Ռուսաստան և Ուզբեկստանի այլ քաղաքներ։ M37 մայրուղին միացնում է քաղաքը Թուրքմենստանի խոշոր քաղաքներին, ներառյալ նաև Աշխաբադը: Բուխարան նաև երկաթուղային կապով կապված է Ուզբեկստանի այլ քաղաքների հետ։

Դեմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուզբեկստան, Բուխարա, համեմունքների և մետաքսի տոնակատարություն

Համաձայն պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության մեծամասնությունը (82%) կազմում են ուզբեկները, 6%` ռուսները, 4%` պարսիկները, 3%՝ թաթարները, 1%՝ կորեացիները, 1%՝ թուրքմենները, 1%՝ ուկրաինացիները, 2%՝ այլ ազգերի ներկայացուցիչներ[5]: Մինչդեռ, ուզբեկական պաշտոնական տվյալները շատ հաճախ քննադատվում են արևմտյան տեսաբանների կողմից, որոնք նշում են, որ Բուխարայի բնակչության մեծամասնությունը կազմում են պարսկախոս տաջիկները՝ էթնիկ ուզբեկների հետ, որոնք հանդիսանում են աճող փոքրամասնություն[6][7][8]:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.stat.uz/upload/str2.jpg
  2. "UMID" Foundation, Uzbekistan։ «General Info»։ Վերցված է 2007-10-04 
  3. Richard N Frye, 'Bukhara i. In pre-Islamic times', Encyclopædia Iranica, 512.
  4. Narshaki,Richard Nelson Fyre, The History of Bukhara, Pg 27
  5. «Viloyat haqida - Shahar va tumanlar (About the province - Cities and districts)» (Uzbek)։ Buxoro Region administration։ Վերցված է մարտի 4, 2014 
  6. Karl Cordell: Ethnicity and Democratisation in the New Europe, Routledge, 1998. Pg. 201: "... Consequently, the number of citizens who regard themselves as Tajiks is difficult to determine. [...] Samarkand State University (SamGU) academic and international commentators suggest that there may be between six and seven million Tajiks in Uzbekistan, constituting 30% of the republic's 22 million population, rather than the official figure of 4.7% (Foltz 1996;213; Carlisle 1995:88)..."
  7. Paul Bergne: The Birth of Tajikistan. National Identity and the Origins of the Republic. International Library of Central Asia Studies. I.B. Tauris. 2007. Pg. 8 ff.
  8. B. Rezvani: "Ethno-territorial conflict and coexistence in the Caucasus, Central Asia and Fereydan. Appendix 4: Tajik population in Uzbekistan" ([1]). Dissertation. Faculty of Social and Behavioural Sciences, University of Amsterdam. 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]