Մերվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մերվ
Merv-eshaby.jpg
Կոորդինատներ: 37°39′46″ հս․ լ. 62°11′33″ ավ. ե. / 37.66278° հս․. լ. 62.19250° ավ. ե. / 37.66278; 62.19250
Երկիր Թուրքմենստան Թուրքմենստան
##Մերվ (Թուրքմենստան)
Red pog.png
Mervturkmenistan.jpg

Մերվ (պարս․՝ مرو, թուրքմ.՝ Merw), Միջին Ասիայի հնագույն քաղաքներից։ Գտնվել է Մուրգաբ գետի ափին (ներկայիս Թուրքմենստան Բայրամ Ալի քաղաքի մոտ)։ Մերվի ավերակներն ուսումնասիրվում են 19-րդ դարի 80-ական թվականներին (1946 թվականից պեղել է սովետական հնագետ Մ․ Մասոնի հնագիտական արշավախումբը)։ Մերվի հնագույն մասը՝ էրկ Կալան, գոյություն է ունեցել մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի կեսից։ Մերվը բարգավաճել է մ․ թ․ ա․ 2-րդ դարից․—մ․ թ․ 3-րդ դարեր, ունեցել է մոտ 60 կմ2 տարածք, եռամաս կառուցվածք՝ միջնաբերդ (էրկ Կալա), բուն քաղաք (այժմյան՝ Գյաուր Կալա) և արվարձան (բոլորն էլ՝ պարսպապատ)։ 3-րդ դարից Մերվը եղել է Սասանյանների պետության կազմում, իսկ 7-րդ դարին նվաճել են արաբները։ Այս շրջանում Գյաուր Կալայում կառուցվել են բուդդայական և քրիստոնեական մենաստաններ, ֆեոդալների դղյակներ։ Մերվը առավել ծաղկման է հասել 11-րդ դարից —13-րդ դարերի 1-ին կեսին, երբ դարձել է սելջուկների մայրաքաղաքը։ 12-րդ դարի վերջից-13-րդ դարի սկզբին Խորեզմշահերի պետության խոշոր կենտրոն էր։ 1222 թվականին Մերվը ավերել են մոնղոլները։ Դրանից հետո քաղաքը մասնակիորեն վերածնվել է, բայց այլևս նշանակալի դեր չի խաղացել։ 1520-1524 թվականներին և 1601-1747 թվականներին գտնվել է պարսիկների իշխանության ներքո, 19-րդ դարին վերջնականապես անկում է ապրել։

Մերվի ավերակներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png