Մուրղաբ
Արտաքին տեսք
| Մուրղաբ | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 978 կմ |
| Ավազանի մակերես | 46 900 կմ² |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Paropamisus? |
| Գետաբերանի տեղակայում | Կարակումի ջրանցք |
| Կոորդինատներ | |
| Հոսող հոսքեր | Կաշան և Kushk River? |
| Ջրի մարմիններ | Սարեզյան լիճ |
| Երկրամաս | Գուր և Մարիի վելայաթ |
Մուրղաբ (պարսկ./փաշթո՝ مرغاب), գետ Աֆղանստանում և Թուրքմենստանում։ Երկարությունը 978 կմ է, ավազանը՝ 46900² կմ։ Սկիզբ է առնում Պարոպամիզի լեռներից (Աֆղանստան) և հովհարաձև ոռոգիչ ցանցով վերջանում Կարակում անապատում։ Միջին հոսանքում ջրի միջին ծախսը մոտ 52 խմ/վրկ է։ Մուրղաբի ջրերն օգտագործվում են ոռոգման համար (գետի վրա կառուցված է 6 ջրամբար)։ Մարիից վեր Մուրղաբին է միախառնվում Կարակումի ջրանցքը։ Սնումը խառն է։ Վարարում է գարնանը։ Վտակներն են՝ Աբիկայսոր, Կաշան, Կուշկա։ Մուրղաբի ափերին են Իոլոտան, Մարի, Բայրամալի քաղաքները։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրղաբ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 99)։ |