Քերմանշահ օսթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերմանշահ օսթան
ՏեսակԻրանի վարչական բաժանում
Երկիր Իրան
ՎարչատարածքԻրան
Մակերես25 009 կմ²[1]
Քարտեզ
Քարտեզ

Քերմանշահ օսթան (պարսկերեն՝ استان كرمانشاه, օսթան (նահանգ) Իրանի արևմուտքում։ Հարավից սահմանակից է Իլամ, հարավ-արևելքից` Լուրիստան, արևելքից` Համադան, հյուսիսից` Քուրդիստան օսթաններին, արևմուտքից` Իրաքին։ Օսթանի տարածքը կազմում է 24 998 կմ²[2], բնակչությունը՝ 1 952 434 մարդ (2016)[3]։ Մայրաքաղաքը Քերմանշահ քաղաքն է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր քաղաքներն են Քերմանշահը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 946 651 մարդ[4]), Էսլամաբադ-է Ղարբը (90 559 մարդ[4]), Ջավանռուդը (54 354 մարդ[4]), Քանգավարը (51 352 մարդ[4]), Սարփոլ-է Զահաբը (45 481 մարդ[4]), Սոնկորը (44 256 մարդ[4]), Հարսինը (44 146 մարդ[4]), Սահնեն (35 508 մարդ[4])։ Քաղաքներում ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ ապրում էր 1 468 615 մարդ (կամ բնակչության 75.2 տոկոսը)[5]։

Բնակչության զգալի մասի մայրենի լեզուն հանդիսանում են քրդերենի տարբեր բարբառները, քաղաքներում և հատկապես վարչական կենտրոն Քերմանշահում տարածված է պարսկերենը, հյուսիս-արևմտյան մասում գտնվող Սոնկոր քաղաքում որոշ չափով տարածված են թյուրքական բարբառները[6][7]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 14 շահրեստանների (գավառների).

Անվանում Բնակ. 2006[8] Բնակ. 2011[9] Բնակ. 2016[5] Վարչ. կենտրոն
Դալահու շահրեստան 42 310 39 837 35 987 Քերենդ-է Ղարբ
Էսլամաբադ-է Ղարբ շահրեստան 149 376 151 473 140 876 Էսլամաբադ-է Ղարբ
Գիլան-է Ղարբ շահրեստան 60 671 62 858 57 007 Գիլան-է Ղարբ
Հարսին շահրեստան 90 452 86 342 78 350 Հարսին
Ջավանռուդ շահրեստան 62 259 71 235 75 169 Ջավանռուդ
Քանգավար շահրեստան 80 215 81 051 76 216 Քանգավար
Քերմանշահ շահրեստան 950 400 1 030 978 1 083 833 Քերմանշահ
Փավե շահրեստան 51 755 56 837 60 431 Փավե
Քասր-է Շիրին շահրեստան 19 821 25 517 23 929 Քասր-է Շիրին
Ռավանսար շահրեստան 44 983 46 395 47 657 Ռավանսար
Սահնե շահրեստան 75 827 76 678 70 757 Սահնե
Սալաս-է Բաբաջանի շահրեստան 37 056 38 475 35 219 Թազեհաբադ
Սարփոլ-է Զահաբ շահրեստան 81 428 85 616 85 342 Սարփոլ-է Զահաբ
Սոնկոր շահրեստան 95 904 91 935 81 661 Սոնկոր
Ընդհանուր 1 842 457 1 945 227 1 952 434

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]