Էսլամաբադ-է Ղարբ
| Քաղաք | ||
|---|---|---|
| Էսլամաբադ-է Ղարբ | ||
| պարս.՝ اسلامآباد غرب | ||
| 34°6′32″N 46°31′48″E / 34.10889°N 46.53000°E | ||
| Երկիր | ||
| Օսթան | Քերմանշահ | |
| Շահրեստան | Էսլամաբադ-է Ղարբ | |
| Համայնք | Central District? | |
| ԲԾՄ | 1338 մետր | |
| Բնակչություն | 90 559 մարդ (2016)[1] | |
| Հեռախոսային կոդ | 0832522 | |
|
| ||
Էսլամաբադ-է Ղարբ (պարս.՝ اسلامآباد غرب), քաղաք Իրանի արևմուտքում՝ Քերմանշահ օսթանում (նահանգում), Էսլամաբադ-է Ղարբ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում էր 90 559 մարդ (2016)[1]։
Գտնվում է Քերմանշահ օսթանի հարավային մասում` Քերմանշահ քաղաքից մոտ 50 կմ հարավ-արևմուտք։ Տեղադրված է Զագրոսի լեռնային համակարգի արևմտյան ճյուղավորումների շրջանում, բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1335 մ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 90 559 մարդ, որոնք կազմում էին 26 503 տնտեսություն։ Էսլամաբադ-է Ղարբը բնակչությամբ Քերմանշահ օսթանի երկրորդ ամենախոշոր քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
| Տարի | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 73 362 | 77 412[3] | 81 614[3] | 94 699[4] | 90 559[5] | 90 559[6] |
Հիմնական բնակիչները քրդերենի տարբեր բարբառներով խոսող քրդերն են[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «IRAN: Kermanshah» (անգլերեն). City Populations.
- 1 2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի 2006 թ. մարդահամարի արդյունքները» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի 2011 թ. մարդահամարի արդյունքները» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Language distribution: Kermanshah Province». Iran Atlas. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսլամաբադ-է Ղարբ» հոդվածին։ |
| ||||||
