Դարեհ I Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Դարեհ I Մեծ
Դարեհի պատկերը հին հունական վազայի վրա
Ծնվել է՝ մ. թ. ա. 550
Մահացել է՝ մ. թ. ա. 486
Naqsh-e Rustam
Տոհմ Աքեմենյաններ
պետական գործիչ
Հայր Hystaspes
Երեխաներ Քսերքսես I, Աբրոկոմես, Արսամես, Գոբրիաս, Արտոբազանես, Արիաբիգնես, Արիամենես, Արտազոսթրե, Մասիստես, Աքաեմենես և Arsames
Եղբայր(ներ) Artaphernes
Դարեհի պատկերը հին հունական վազայի վրա

Դարեհ I Մեծ (հայկական աղբյուրներում՝ Դարեհ Վշտասպյան[1], հին պարսկերեն՝ Dārayavahuš, աքադերեն՝ Dariamuš, էլամերեն՝ Dariyamauiš, արամ.՝ Dryhwš, հին հուն․՝ Δαρεῖος, լատ.՝ Darius), Աքեմենյան Պարսկաստանի արքա (մ.թ.ա. 522-486 թվականներ), Աքեմենյան կայսրության ներկայացուցիչ, Վշտասպի որդի։ Արքա է հռչակվել 28 տարեկան հասակում՝ պալատական հեղաշրջման արդյունքում մոգ Գաումատայի սպանությունից հետո։ Գահի նկատմամբ իր իրավունքները ամրապնդելու համար ամուսնացել է Կյուրոս II Մեծի դուստր Աթոսայի հետ։

Ճնշել է Կամբյուսեսի մահից հետո պարսկական տերության ներսում սկսված երկպառակություններն ու նվաճված մարզերում ( այդ թվում նաև Հայաստանում) բռնկված ապստամբությունները՝ վերականգնելով պետության միասնականությունը։ Վերսկսել է զավթողական պատերազմները՝ նվաճելով Եգիպտոսից արևմուտք ընկած Կիրենե և Բարկե հյուսիսաֆրիկյան հունական գաղութները։

Հաստատեց պարսկական տիրապետությունը Բոսֆորի և Հելլեսպոնտոս նեղուցների վրա։ Մ.թ.ա. 512 թվականին արշավել է Սկյութիա (Սև ծովի հյուսիս ընկած տարածքներ)՝անցնելով Իստրոս (Դանուբ) գետը, սակայն ճակատամարտերից խուսափելու և հյուծելու սկյութական մարտավարության հետևանքով արշավանքը ձախողվել է և Դարեհը նահանջել է՝ հազիվ կարողանալով խուսափել գերությունից։

Ձգտելով ամբողջությամբ իրեն ենթարկել Հունաստանը՝ մ.թ.ա. 491 թվականին Դարեհը դեսպաններ է ուղարկում հունական բոլոր խոշոր քաղաք-պետություններ (պոլիսներ)։ Հունաստանի քաղաքներից շատերը ճանաչում են Պարսկաստանի գերիշխանությունը և միայն Աթենքն ու Սպարտան են հրաժարվում հնազանդվել։ Մ.թ.ա. 490 թվականին Դարեհը մեծ արշավանք է կազմակերպում Հունաստան։ Պարսկական նավատորմը, անցնելով Էգեյան ծովով և նվաճելով ու թալանելով իր ճանապարհին ընկած փոքր հունական առափնյա քաղաքներն ու կղզիները, հասնում է Ատտիկա։ Պարսկական զորքերը ափ են իջնում և ճամբար գցում Մարաթոն գյուղի մոտ։ Այդտեղ նրանց դիմավորում է աթենացիների զորքը Միլտիադեսի գլխավորությամբ։ Մարաթոնի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական զորքը պարտություն է կրում։ Մարտի դաշտում են մնում 6400 պարսկական զինվորներ և 192 հունական հոպլիտներ։ Պարսկական նավատորմը զորքի մնացորդով ստիպված է լինում նահանջել։

Դարեհը չի հաշտվում պարտության հետ և նախապատրաստվում էր նոր լայնածավալ արշավանքի Հունաստանի դեմ։ Սակայն մ.թ.ա. 486 թ. նա մահանում է՝ չհասցնելով կյանքի կոչել իր այդ ծրագիրը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին Հունաստանի պատմություն, խմբ. Վ.Ի.Ավդիևի, Ա.Գ.Բոկշչանինի և Ն.Ն.Պիկուսի, Երևան, 1982։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]