Նաղշե Ռոսթամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նաղշե Ռոսթամ ( ֆարսի՝ نقش رستم‎‎ ), հնագույն գերեզմանատուն կամ մեռյալների քաղաք է Պերսեպոլիսից 12 կմ. դեպի հյուսիս-արեւմուտք՝ Իրանի Ֆարսի նահանգում: Բաղկացած է ժայռի մեջ հատած ցայտաքանդակներից, որոնք վերաբերում են Աքեմենյանների ու Սասանյանների ժամանակաշրջանին: Նաղշե Ռոսթամն Աքեմենյան արքայատոհմի ( Ք.ա. 500–330 թթ.), գերեզմանատունն է չորս մեծ շիրիմներով, որոնց վրա պատկերված են «Աստծո կողմից կարգված» թագավորների դիմանկարները: Ավելի ներքեւում՝ ժայռային ռելիեֆի տարածքում են գտնվում Սասանյանների գերդաստանի արքաների շիրիմները տարբեր իրադարձությունների տեսարաններով:

Նաղշե Ռոսթամի համայնապատկեր

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքեմենյան թագավոր Քսերքսես Առաջինի շիրիմի վերին մասի գրանցամատյան

Նաղշե Ռոսթամի հնագույն ռելիեֆը թվագրվում է Ք.ա. 1000 թվականով: Չնայած վերջինիս վատ վիճակին՝ այունամենայնիվ երևում է անսովոր գլխաշորով մարդու պատկեր, որը ենթադրաբար էլամական (նախաիրանական քաղաքակրթության) ծագում ունի: Նրա պատկերն ավելի երկար ժայռի մի մասն է կազմում, որը քանդվել է Բահրամ 2-րդի հրամանով: Այս պատկերը հանդիսանում է այս վայրի անվանակոչման պատճառը՝ Նաղշե Ռոսթամ կամ «Ռոսթամի ցայտաքանդակ» անվանումից, քանի որ համարում են, որ այն առասպելական հերոս Ռոսթամին է ներկայացնում:

Աքեմենյանների շիրիմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքեմենյան արքաներին պատկանող չորս շիրիմները փորագրվել են ժայռային մասերով՝ գետնից հարաբերական բարձրության վրա: Վերջիններս հայտնի են նաև «Պարսկական խաչեր» անվամբ՝ ճակատամասերի սրության պատճառով: Յուրաքանչյուր շիրիմի մուտքն ամեն խաչի կենտրոնն է, որը տանում է դեպի մի փոքր սենյակ, ուր սարկոֆագում թագավորի մարմինն է[1]: Ամեն մի շիրիմի ճակատամասի հորիզոնական ճառագայթը համարում են Պերսեպոլիսյան մուտքի պատճենը[2]:
Շիրիմներից մեկի վրա հստակ գրված է, որ այն Դարեհ առաջինի շիրիմն է (Ք.ա. 522-486 թթ.), իսկ մյուս երեքը ենթադրում են, որ Քսերքսես առաջինի, Ատարքսերքսես առաջինի ու Դարեհ երկրորդի շիրիմներն են: Հինգերորդ անավարտ շիրիմը ենթադրաբար Արտարքսերքսես երրորդի կամ Դարեհ երրորդի համար էր, ով Աքեմենյան արքայատոհմի վերջին թագավորն էր: Գերեզմանները թալանվել են Ալեքսանդր Մեծի՝ Աքեմենյան Պարսկաստան արշավանքի ժամանակ:

Քաբայե Զարթոշթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաբայե Զարթոշթ
Առաջին պլանում՝ Քաբայե Զարթոշթը, ետեւում՝ Դարեհ Երկրորդի շիրիմով, իսկ ավելի բարձր՝ Սասանյան արքայատոհմի արքա Բահրամ Երկրորդի՝ հեծյալի պատկերով ցայտաքանդակը

Քաբայե Զարթոշթ (Զրադաշտի խորանարդ), Ք.ա. 5-րդ դարի Աքեմենյան քառակուսի աշտարակ է, որը Փասարգադաեի «Սուլեյմանի բանտ»-ի (Զենդան-է Սոլայման) կառույցի պատճենն է[3]: Քաբայե Զարթոշթը կառուցել են կամ Դարեհի առաջինի օրոք, ով այնուհետև տեղափոխվեց Պերսեպոլիս, կամ էլ Արտարքսերքսես երկրորդի կամ երրորդի օրոք: Աշտարակը գոտևորող պատը կառուցել են Սասանյանների ժամանակահատվածում[4]:
1923 թ. գերմանացի հնէաբան Էրնսթ Հերցֆելդը Դարեհ Առաջինի շիրիմի գրություններից պատճեններ է անում, որոնք 1946 թվականից ի վեր պահվում են Ֆրիրի արվեստի պատկերասրահում և Արթուր Մ. Սաքլերի պատկերասրահում, որը գտնվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում: Նաղշե Ռոսթամը պեղվել է 1936-39 թթ. ընթացքում՝ Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտի մասնագետ Էրիկ Շմիթի ղեկավարած խմբի կողմից[5]:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cotterell, 162; Canepa, 57–59, 65–68
  2. Herrmann and Curtis; Canepa, 62, 65–68
  3. http://www.iranicaonline.org/articles/kaba-ye-zardost
  4. Rome in the East: The Transformation of an Empire. Warwick Ball. page 120. Psychology Press, 16 Jan 2001.
  5. [1] E. F. Schmidt, Persepolis III: The Royal Tombs and Other Monuments, Oriental Institute Publications 70, University of Chicago Press, 1970, ISBN 0-226-62170-7