Կամբյուսես II
Կամբյուսես II | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | անհայտ կամ մ. թ. ա. 559[1] |
Մահացել է՝ | մ. թ. ա. 522 |
Վախճանի վայր | Եկբատան, Համադան, Central District |
Պասարգադ | |
Տոհմ | Աքեմենյաններ |
գերիշխան | |
Հայր | Կյուրոս Բ Մեծ |
Մայր | Cassandane |
Կրոնական հավատքներ | Զրադաշտականություն |
Կամբյուսես II (հին պարսկերեն՝ Կամբուջիե), ծն.թ. անհայտ - մ.թ.ա. 522, պարսից արքայից արքա մ.թ.ա. 529-ից։ Աքեմենյանների դինաստիայից։
Եղել է հոր՝ Կյուրոս II Մեծի ավագ որդին և գահակիցը, ապա հաջորդել է նրան։ Կյուրոս II-ը թագադրել է Կամբյուսեսին 539 թ. Բաբելոնը գրավելուց հետո։ Թագադրությունը տեղի է ունեցել ավանդական արարողակարգով՝ 538 թ. նոր տարվա օրը՝ նիսանի 4-ին (մարտի 27-ին)։ Վախենալով մրցակցությունից՝ սպանել է եղբորը՝ Սմերդիսին։ Մ.թ.ա. 526-ին արշավել է Եգիպտոս, Նեղոսի դելտայում՝ Պելուսիոնի մոտ, հաղթել փարավոն Պսամմետիկոս III -ին՝ գրավելով մայրաքաղաք Մեմփիսը, և իրեն հռչակել փարավոն՝ հիմնելով նոր՝ XXVII դինաստիան։ Մ.թ.ա. 522-ին ապստամբություն է բռնկվել ամբողջ տերության մեջ՝ մոգ Գաումատայի գլխավորությամբ, որը ներկայացել է որպես Կամբյուսեսի սպանված եղբայր Սմերդիս։ Աքեմենյանների դեմ ապստամբել է նաև Հայաստանը։ Եգիպտոսից Պարսկաստան վերադառնալու ճանապարհին Կաբմբյուսեսը մահացել է անհայտ հանգամանքներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |