Պասարգադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պասարգադ
պարս․՝ پاسارگاد‎
Tomb of Cyrus the Great.jpg
Կյուրոս Մեծի դամբարանը Պասարգադում
Վայր Իրան Իրան

Պասարգադ (պարս․՝ پاسارگاد‎, բառացի` Ֆարսի այգիներ), հին պարսկական քաղաք, Աքեմենյանների առաջին մայրաքաղաքը: Գտնվում է ժամանակակից Իրանի Ֆարս երկրամասում` Պերսեպոլից 87 կմ հյուսիս-արևելք, Շիրազից 130 կմ հեռավորության վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասարգադի ավերակներից

Կյուրոս Մեծը սկսել է իր մայրաքաղաքի շինարարությունը մ. թ. ա. 546 թվականին, սակայն այն դեռ չավարտած` մահացել է: Քաղաքը մայրաքաղաք է հռչակվել նրա մահից հետո: Ավելի ուշ Դարեհ I Մեծը կառուցում է Պերսեպոլը և մայրաքաղաքը տեղափոխում այնտեղ:

Հնագիտական տարածքի մեջ մտնում են Կյուրոս Մեծի դամբարանը, Տոլլ ե Թախտ ամրոցը, պալատական երկու արքունիքների ավերակները և Չախար բագխ ոճի քառամակարդակ այգիները: Հնագիտական տարածքը զբաղեցնում է 1.6 կմ² տարածք:

Քաղաքի նախագծումն իրականացվել է այնպես, որ այն կարողանա դիմակայել ուժեղ երկրաշարժներին:

Կյուրոս Մեծի դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կյուրոս Մեծի դամբարան

Վեց լայն աստիճանները տանում են դամբարանախուց` 3.17 х 2.11 х 2.11 մ չափերով: Մ. թ. ա. 330 թվականին դամբարան է այցելել Ալեքսանդր Մակեդոնացին: Հնդկական արշավանքի ժամանակ դամբարանն ամբողջովին թալանվում է, վերադարձից հետո Մակեդոնացին հրամայում է մահապատժի ենթարկել ավարառուներին:

Երբ տեղանքն զբաղեցնում են արաբները, նրանց շրջանում հավատալիք է տարածվում, որ դամբարանը Սողոմոն Իմաստուն արքայի մարգարե Սուլեյմանի մորն է:

Ջոսերի բուրգի հետ միասին Կյուրոս Մեծի դամբարանը Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի ճարտարապետական նախօրինակն է եղել:

Դամբարանի մոտակայքում կա պարսկա-էլամա-բաբելոնյան կարճ ու համեստ սեպագիր տեքստ. «Ես Կուրուշն եմ` Աքեմենյան արքան»: Պատկերված է նաև թևավոր արարած` էլամական արքայական հանդերձանքով և եգիպտական արքաներին հատուկ գլխարկով: Այն, որ դամբարանը Կյուրոս Մեծինն է, տարակուսանքի առիթ չի տալիս, քանի որ նրա նկարագիրն ամբողջությամբ համընկնում է Արիստովուլի նկարագրությանը, ում Ալեքսանդր Մակեդոնացին հանձնարարել էր հոգալ նրա պահպանումը:

Ամեն դեպքում, որոշ հետազոտողներ կարծում են, որ դամբարանը, այնուամենայնիվ, Կյուրոս Մեծինը չէ: Տարածում ունի նաև այն տեսակետը, որ շինությունը զրադաշտական մեհյան է` նվիրված կրակին: Կա նաև տեսակետ, որ Կյուրոսը թաղված է զրադաշտական քաաբայի տակ` Նախշ-է Ռոսթամում:

Սիվանդի ամբարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբարտակի շինարարությունը սկսվել է 2007 թվականի ապրիլի 19-ին: Հնագետներն ու պատմաբանները բողոքել են այս շինարարության դեմ, քանի որ հին մայրաքաղաքի հուշարձանները կարող են խիստ վնասվել կամ ջրի տակ մնալ հողի մեջ խոնավության ավելացման հետևանքով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]