Կյուրոս Բ Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կյուրոս (այլ կիրառումներ)
Picto infobox prétendant à un trône.png
Կյուրոս Բ ՄԵծ
Կայսր
Olympic Park Cyrus-2.png
Իշխանություն Մ.թ.ա. 559 թ.
Մ.թ.ա. 529 թ.
Թագադրում Մ.թ.ա. 559 թ.
Ծնվել է՝ Մ.թ.ա. 600 թ.
Ծննդավայր ՊարսիսԱնշան
Մահացել է՝ Մ.թ.ա. 530 թ. killed in action
Վախճանի վայր Սիրդարիագետ
Tomb of Cyrus
Ազգություն պարսիկ
Հարստություն Աքեմենյան
Նախորդ Կամբյուսես Ա
Հաջորդող Կամբյուսես Բ
Տոհմ Աքեմենյաններ
գերիշխան
Հայր ԿամբյուսեսՊարսկաստանից
Մայր ՄանդանաՄարաստանից
Երեխաներ Bardiya, Աթոսա, Artystone, Roxane և Կամբյուսես II

Կյուրոս II Մեծ (հին պարսկերեն՝ Kūruš, ակկադերեն՝ Kuraš, էլամերեն՝ Kuraš, արամ.՝ Kureš, հին հուն․՝ Κῦρος, լատ.՝ Cyrus), պարսկական արքա (իշխանության տարիները՝ մ.թ.ա. 559 - 530 թթ.), Աքեմենյանների հարստությունից, Պարսկական մեծ տերության (Աքեմենյան տերություն) հիմնադիր։ Կամբյուսես I-ի որդին։ Մայրը, հավանաբար, Մարաստանի արքա Աստիագեսի (հայկական աղբյուրներում՝ Աժդահակ) դուստր Մանդանան էր։

Վարել է զավթողական քաղաքականություն՝ ջախջախելով և իր տերությանը միացնելով Մարաստանը, Բաբելոնական պետությունը, Լյուդիան և Փոքր Ասիայի հունական քաղաքները և Էգեյան ծովի մի շարք կղզիներ, այդ թվում Սամոսը։

Իր կյանքի վերջին տարիներում պատերազմներ է վարել Միջին Ասիայում և Հնդկաստանին հարող տարածքներում՝ նվաճելով բուն Պարթևաստանը, Դարգիանան, Արիան, Հորասմիան, Բաքտրիան, Սոգդիանեն, Հայդարան, Սակաստանը, Սատտագիդան, Արախոսիան և Մակը։

Մ.թ.ա. 530 թ. զոհվում է Միջին Ասիայում մասքութների դեմ տարած արշավանքներից մեկի ընթացքում։ Ըստ Հերոդոտոսի տվյալների՝ մասքութների «թագուհի»-առաջնորդ Թոմիրիսը հրամայել է գտնել Կյուրոսի դին, կտրել է նրա գլուխը և թաթախել է այն արյունով լի մի պարկի մեջ՝ հեգնանքով առաջարկելով նրան այդ կերպ հագեցնել արյունի իր անհագ ծարավը։ Սակայն քանի որ հայտնի է, որ Կյուրոսի դին թաղվել է Պարսագադե քաղաքում (այնտեղ նրա աճյունը տեսել է դեռևս Ալեքսանդր Մակեդոնացին), այդ դրվագը ոչ հավաստի է համարվում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուրոսի մասին կենսագրական տեղեկություններ հիմնականում ստանում ենք Հերոդոտոսի պատմությունից։ Մի քանի կարևոր տեղեկությունների էլ հանդիպում ենք եգիպտացի գրող Կտեսիոսի մոտ, ով ապրել է մ.թ.ա. V դարում, ինչպես նաև Հին կտակարանում։ Այս գրքերի բնօրինակները հիմնականում չեն պահպանվել։ Բացի Կյուրոսի մանիֆեստից, որը իր մեջ պահպանել է Կյուրոսի տարած բոլոր հաղթանակները, ինչպես նաև պահպանվել են մի քանի բաբելական փաստաթղթեր, որոնք օգնում են կազմել ու ժամանակագրությունը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուրոս անունը հին պարսկերեն Kūruš անունի հունարեն տարբերակի լատիներեն ձևն է։ Անունն ինքնին և դրա բացատրությունը պահպանվել են դեռևս հին ձեռագրերում, ընդ որում՝ տարբեր լեզուներով։ Հին հույն պատմագետներ Կտեսոսն ու Պլուտարքոսը նկատել և գրառել էին այն փաստը, որ մեծն թագավորի անունը եկել է Kuros անունից, որը նշանակել է Արև, հասկացություն, որը թարգմանվել է Արևի նման նշանակությամբ՝ Khurvash՝ հաշվի առնելով այն, որ պարսկերենում արև գոյականը թարգմանվել է որպես khor, իսկ -vash վերջածանցը պարսկերենում օգտագործվել է նման իմաստով։ [1] Սա մատնանշում է նաև Պարսկաստանի առասպելական թագավոր Ջամշիդի (Jamshid) և Կյուրոսի անվան միջև կապը, քանզի Jamshid անվան արմատը shid-ն է, որը նույնպես նշանակում է Արև։

Կարլ Հոֆմանն առաջարկել է մի վարկած, որը հիմնված է հնդեվրոպական լեզուներում հանդիպող արմատի նշանակության վրա։ Ըստ դրա՝ Cyrus, որը հենց նույն Կյուրոսն է, նշանակում է «մրցակցությունում թշնամուն նվաստացնող»։ Պարսկերենում «Կյուրոս» գրվում է հետևյալ կերպ «کوروش بزرگ» կամ «Kūrošé Bozorg» , որը թարգմանվում է որպես Կյուրոս Մեծ։ Աստվածաշնչում Կյուրոս անունը հանդիպում է Կուրաշ ձևով (եբր.՝ כורש‎‎)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ; Plutarch, Artaxerxes 1. 3 [1]; Photius, Epitome of Ctesias' Persica 52 [2]