Եկբատան
Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «կարծում եմ ճիշտ է «Էկբատան» տարբերակը»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։
Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։
Եկբատան, Մարաստանի մայրաքաղաքը մ․թ․ա․ 700-550 թվականին։ Հերոդոտոսը Եկբատանի կառուցումը վերագրում է Մարաստանի թագավորության հիմնադիր Դեովկեսին։ Եկբատանը եղել է բլրի վրա՝ շրջափակված յոթ պարիսպներով։ Քաղաքի բարձրադիր մասում՝ 7-րդ պարսպի ներսում, զետեղվել են արքունի պալատը և գանձարանը։ Մարաստանի թագավորության կործանումից (մ․թ․ա․ մոտ 550 թվական) հետո Եկբատանը դարձել է Աքեմենյան արքաների ամառային գահանիստ։ Հունա-մակեդոնական նվաճումներից (մ․թ․ա․ 4-րդ դարի 2-րդ կես) հետո Եկբատանին տիրել են Սելևկյանները։ Սելևկյան թագավոր Անտիոքոս 4-րդ-ը Եպիփանեսը (իշխել է մ․թ․ա․ 175-163 թվական) իր անունով Եկբատանը կոչել է Եպիփանիա։ Մարաստանի Սելևկյան սատրապ Տիմարքոսը ապստամբել է Անտիոքոս 4-րդ-ի հաջորդ Դեմետրիոս 1-ի դեմ և անկախ թագավորություն հռչակել՝ Եկբատանի կենտրոնով, որտեղ նրա անունով հատվել է դրամ։ Այդ անկախությունից հետո Եպիփանիան վերստին պահպանել է Եկբատան անունը։ Մ․թ․ա․ 2-րդ դարի 2-րդ կեսից Եկբատանը գրավել և իրենց ամառային գահանիստն են դարձրել պարթև Արշակունիները։ Մ․թ․ա․ 87 թվականին կամ 86 թվականին հայկական զորքերը՝ Տիգրան Բ Մեծի առաջնոոդությամբ, գրավել են Մարաստանը և պաշարել Եկբատանը։ Այդ պաշարման ժամանակ հրկիզվել է պարիսպներից դուրս կառուցված արքունի դղյակը՝ Ադրաբանան։ Տիգրան Ե-ի պաշարումը վերացրել է, երբ Պարթևաց Գոդերձ թագավորը զիջումներ է կատարել Մեծ Հայքին։ Պարթևաց թագավորության կործանումից (մ․թ․ 224 թվական) հետո Եկբատանը անկում է ապրել։ Միջին դարերում Եկբատանի ավերակներից ոչ հեռու բարձրացել է Համադան քաղաքը։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 495)։ ![]() |