Բոսֆոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոսֆոր
İstanbul Boğazı
Topkapi B15-10.jpg
Բոսֆորի և Մարմարա ծովի միացման վայրը, տեսարան եվրոպական ափից
Բաժանում է Թրակիան Եվրոպայի հատվածից և Անատոլիան Ասիայի հատվածից
Առավելագույն խորություն 120 մ
Երկարություն 29,9 կմ
Լայնություն առավելագույնը՝ 3,6 կմ
##Բոսֆոր (Թուրքիա)
Blue pog.svg

Բոսֆոր[1] (թուրք.՝ İstanbul Boğazı - «Ստամբուլի նեղուց», հուն.՝ Βόσπορος - «Կովի ծանծաղուտ»), Բոսֆոր Թրակիական՝ նեղուց Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, որը միացնում է Սև ծովը Մարմարա ծովի, իսկ Դարդանելի նեղուցի միջոցով Միջերկրական ծովին։ Նեղուցի երկու կողմերի վրա տեղակայված է Թուրքիայի Ստամբուլ քաղաքը (հնում՝ Կոստանդնուպոլիս

Նեղուցի երկարությունը 30 կմ է, առավելագույն լայնությունը 3 700 մ (հյուսիսում), նվազագույն լայնությունը՝ 700 մ։ Նավարկուղու խորությունը 36-ից մինչև 124 մ։[2]

Աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղուցն ունի էրոզիոն ծագում։ Այն առաջացել է հին գետահովտի վրա, որը չորրոդականում ծածկվել է ծովի ջրերով։ Ափերը միմյան են կապում երկու կամուրջներ։ Առաջինը Բոսֆորի կամուրջն է 1074 մետր լայնությամբ՝ կառուցված 1973 թվականին, իսկ երկրորդը սուլթան Մեհմեդ Ֆաթիհի անվանը ՝ 1090 մետր երկարությամբ՝ 1988 թվականին կառուցված։ Ենթադրվում է, որ նեղուցն առաջացել է 7500-5000 տարի առաջ։ սառցե դարաշրջանի վերջում սառույցի և ձյան հալվելու ժամանակ Սև և Միջերկրական ծովերը միացել են միմյանց՝ առաջացնելով ներկայից նեղուցը։ Նեղուցի ջրերը վերջին անգամ սառցակալվել են 1621-1669 թվականների ձմռանը։ Նավարկության թույլատրելի արագությունը չպետք է գերազանցի 10 ծովային հանգույցը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 48. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».