Թրակիա

Թրակիա[1] (հուն․՝ Θράκη , բուլղար․՝ Тракия, թուրքերեն՝ Trakya, լատիներեն՝ Thracia), պատմա-աշխարհագրական շրջան Բալկանների արևելքում։ Լոզանի պայմանագրի համաձայն Թրակիան բաժանվեց երեք պետությունների միջև՝ Բուլղարիա (հյուսիսային Թրակիա), Հունաստան (Արևմտյան Թրակիա) և Թուրքիա, որին անցավ Արևելյան Թրակիան տարածաշրջանի ամենամեծ քաղաքի՝ Կոստանդնուպոլսի հետ միասին։
Թրակիայի կենտրոնում գտնվում է աշխարհագրապես շատ կարևոր դիրք ունեցող Ադրիանապոլիս քաղաքը։ Չնայած մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Թրակիայում գերակշռում էին բուլղարները, ներկայումս տարածաշրջանում 13 միլիոն բնակչից 10 միլիոնը թուրք է, 1 միլիոնը բուլղար և 0,2 միլիոնը հույն։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը ստացել է հնում այստեղ բնակված հնդեվրոպական տարբեր ցեղերի (ադրիսներ, ղակեր, տրիբալլներ, բեսսեր և ուրիշներ) արվող թրակացիներ ընդհանուր անունից[2]։ Հին անունը՝ Արեիա[3]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 54. ISBN 99941-56-03-9.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ The People of the God-Sun Ar and Areia (modern Thrace)
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 226)։ |
| ||||||||