Լուսիտանիա

Լուսիտանիա (պորտ.՝ Lusitânia, իսպ.՝ Lusitania) կամ Հիսպանիա Լուսիտանիե եղել է Հռոմեական պրովինցիա, որը ընդգրկում էր ներկայիս Պորտուգալիայի ամբողջ տարածքը և ներկայիս Իսպանիայի Էկստրեմադուրա ինքնավար համայնքը և Սալամանկա պրովինցիայի մի փոքր մասը։ Մայրաքաղաքը եղել է Էմերիթա Աուգուտան (ներկայիս Մերիդա) և սկզբում եղել է Հռոմեական Հանրապետության Իսպանիա Ուլտերիոր պրովինցիայի մեջ, որից հետո դարձել է առանձին պրովինցիա Հռոմեական կայսրության ժամանակ։ Հռոմեացիներն առաջին անգամ եկել են այս տարածք մ.թ.ա. 2-րդ դարի կեսերին[1]։ լուսիտանյան ցեղերի դեմ պատերազմը տեղի է ունեցել մ.թ.ա. 155-ից 139 թվականներին։ Պրովինցիան հիմնադրվել է մ.թ.ա. 27 թվականին[2]։
Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսիտանցիների (ում անունով հռոմեացիները կոչել են պրովինցիան) անվան ծագումը մնում է չբացահայտված։ Որոշ գիտնականներ անվանումը կապում են հռոմեական կիսաստված Լուսուսի հետ, մինչդեռ վաղ ժամանակակից գիտնականները համարում են, որ Լուս տերմինը գալիս է կետլական Լուգուս աստվածի անունից, իսկ *տան- վերջածանցը հնարավոր է նշանակի «ցեղ»[3]։ Մյուսները կարծում են, որ անվանումը եկել է Լուսիս տերիմինից, որն օգտագործել են հին ժողովուրները մ.թ.ա. 4-րդ դարում և տան վերջածանցից, որը կարող է նշանակել տարածաշրջան կամ ջրերի երկիր[4][5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Garcia José Manuel (1989)։ História de Portugal: Uma Visão Global։ Lisboa: Editorial Presença։ էջեր 32, 33, 38։ ISBN 9722309897
- ↑ Alan W. Ertl (2008)։ Toward an Understanding of Europe: A Political Economic Précis of Continental Integration։ Universal-Publishers։ ISBN 9781599429830։ Վերցված է 2012-08-12
- ↑ Room Adrian (2006)։ Placenames of the World։ McFarland Inc.։ էջ 228։ ISBN 9780786422487
- ↑ «Chapter XII, Section I: The History of the Celtes»։ An Universal History from the Earliest Account of Time VI։ London: T. Osborne, A. Millar, and J. Osborn։ 1747։ էջ 22։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015
- ↑ Piers Henry (1786) [1682]։ «No. IV: A Dissertation concerning the ancient Irish Laws, &c., Part II»։ in Vallancey Charles։ Collectanea de Rebus Hibernicis 1 (2nd ed.)։ Dublin: Luke White։ էջ 279։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015
- ↑ O'Brien John (1768)։ Focalóir gaoidhilge-sax-bhéarla, or An Irish-English dictionary։ Nicolas-Francis Valleyre։ էջ 464։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015
|