Հռոմեական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական հանրապետություն

Հռոմեական հանրապետություն (ք.ա.509-ք.ա.27), Հռոմի պատմության ժամանակահատված։ Սկիզբ է առնում Հռոմեական թագավորության անկումով ու ավարտում Հռոմեական կայսրության սկիզբով։ Հենց այս ժամանակահատվածում էր, որ Հռոմեական պետությունը քաղաք պետտությունից վերածվեց Միջերկրական ծովի տերության։ Առաջին երկու դարում Հռոմեական հանրապետությունը տարածվեց ողջ Իտալիայում, հետո Կարթագենին պարտության մատնելով գրավեց Հյուսիսային Աֆրիկայի մի մասը ու Իսպանիան։ Մ.թ.ա. առաջին դարում արդեն իշխում էր ողջ Միջերկրական ծովի վրա։