Հռոմեական Հայաստանը կարճ կյանք ունեցող պրովինցիա էր Հռոմեական կայսրության կազմում։ Այն ձևավորվեց Տրայանոս կայսեր Արևելյան արշավանքների հետևանքով, երբ նրա զորքերն ամբողջությամբ գրավեցին Մեծ Հայքն ու գահընկեց արեցին Պարթամասիրին։ Մեծ Հայքը վերածվեց հռոմեական պրովինցիայի։ Սակայն 117 թ-ին Տրայանոսի մահից հետո, նրա հաջորդ Հադրիանոսը վախենալով հյուսիսից լեռնականների, իսկ հարավից պարթևների հարձակումներից և հայերի ապստամբությունից զորքերը հապճեպ հանում է Մեծ Հայքից, որտեղ թագավոր է հռչակվում Վաղարշ Ա Արշակունին։