Դարդանելի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոորդինատներ: 40°13′6″ հս․ լ. 26°27′29″ ավ. ե. / 40.21833° հս․. լ. 26.45806° ավ. ե. / 40.21833; 26.45806

Դարդանելի նեղուց
Çanakkale boğazı (tr)
Hellespontus (la)
Canakkalebogaz.jpg
Տեսարան դեպի Դարդանելի նեղուցը նավակից
Երկիր Թուրքիա
Բաժանում է Գալիպոլի թերակղզին և Փոքր Ասիայի հյուսիսարևմտյան ափը
Առավելագույն խորություն 103 մ մ
Երկարություն 61 կմ
Լայնություն 1,2-6 կմ
##Դարդանելի նեղուց (Թուրքիա)
Blue pog.svg

Դարդանելի (նաև Գելոսպոնտ, թուրք.՝ Çanakkale boğazi), նեղուց Եվրոպական Գալիպոլյան կղզիների (Թուրքիա) և Փոքր Ասիայի հյուսիս-արևմտյան մասի միջև։

Նեղուցը միացնում է Էգեյան ծովը Մարմարա ծովի հետ, իսկ Բոսֆորի հետ միասին, նաև Սև ծովին։ Հին անվանումը եղել է Գելեսպոնտ՝ լատ.՝ Hellespontus։ Իր ժամանակաից անվանումը ստացել է Դարդանիա քաղաքի անվանումից, որը գտնվում է Իդա լեռան վրա։

Նեղուցի երկարությունը կազմում է մոտ 65 կմ, լայնությունը 1,3-ից 6 կմ, միջին խորությունը 50 մ է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչվում է Դարդանուս քաղաքի անունով, որն իր անվանումը ստացել է դարդաններ ցեղի անունից (նեղուցի ափին ապրած դարդանները եղել են տրոյացիների դաշնակիցը)։ Հին հունական անվանումը եղել է Հելլեսպոնտոս, որը բառացի նշանակել է «Հելլայի ծով»։

Ըստ հին հունական ավանդության՝ այդ անվանման առաջացումը կապվում է Հելլայի անվան հետ, որն այնտեղ ծովն է ընկել իր չար, խորթ մորից Կոլխիդա փախչելիս։ Նեղուցի թուրքական անվանումն է Չանաքկալե բողաղ՝ ափին գտնվող Չանաքկալե քաղաքի անունից։ Իսկ բողազ նշանակում է նեղուց։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».