Աբիդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեթ աստծո տաճարն Աբիդոսում

Աբիդոս (հուն. αβνδος, մեհենագիր՝ Աբեջու, այժմ՝ Արաբետալ–Մադֆունահ), հնագույն քաղաք և կրոնական կենտրոն Վերին Եգիպտոսում։ Ըստ առասպելի, Աբիդոսում սպանվեց և թաղվեց Օզիրիս աստվածը։

Միջին թագավորության դարաշրջանում դարձավ Օզիրիսի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։ Աբիդոսի տեղում պահպանվել են Սեթի I (մ. թ. ա. XIV դ.) և Ռամզես II (մ. թ. ա. XIV–XIII դդ.) փարավոնների՝ Օզիրիսի պատվին կառուցած տաճարների ավերակները, ինչպես նաև Սեթի I հոգեհանգստյան կառույցը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png