Գալիպոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալիպոլի (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Գալիպոլի
թուրքերեն՝ Gelibolu, հուն․՝ Καλλίπολις

Ողողող ջրեր Միջերկրական ծով
Ամենաբարձր կետը 420 մ
Երկիր Թուրքիա Թուրքիա
##Գալիպոլի (Թուրքիա)
Red pog.svg

Գալիպոլի (Գալիպոլիի թերակղզի թուրքերեն՝ Gelibolu, հուն․՝ Καλλίπολις, հնում՝ Թրակիական Խերսոնես), թերակղզի ներկայիս Թուրքիայի եվրոպական հատվածում։ Գտնվում է Էգեյան ծովի և Դարդանելի նեղուցի միջև։ Երկարությունը մոտ 90 կմ է, լայնությունը՝ մինչև 20 կմ, իսկ բարձրությունը՝ 420 մ։ Անվանումը ծագում է հունարեն "Καλλίπολις" (Կալլիպոլիս) բառից, որ նշանակում է «գեղեցիկ քաղաք»։ Անտիկ շրջանում հայտնի էր Թրակյան Խերսոնես (լատ.՝ Chersonesus Thracica, հուն․՝ Θρακική Χερσόνησος) անվամբ։