Սևծովյան նեղուցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոորդինատներ: 40°43′21″ հս․ լ. 28°13′29″ ավ. ե. / 40.72250° հս․. լ. 28.22472° ավ. ե. / 40.72250; 28.22472

Սևծովյան (կամ թուրքական) նեղուցներ (թուրք.՝ Türk Boğazları, հունարեն՝ τα Στενά του Βοσπόρου или το Στενό[1]), Նեղուցների զոնա կամ ուղղակի Նեղուցներ (հաճախ մեծատառերով) — ծովային նեղուցների հավաքական անվանում, որը տրվում է Բոսֆորին և Դարդանելի նեղուցին, որոնք տեղակայված են Թուրքիայի տարածքում՝ Մարմարածովյան տարածաշրջանի հյուսիսարևմտյան մասում։ Այս հավաքական անվանման տակ նկատի է առնվում նաև Մարմարա ծովը` իր շրջակայքով:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևծովյան նեղուցները միացնում են Սև ծովը Մարմարա ծովի հետ, իսկ Մարմարա ծովը` Էգեյան ծովի հետ, որը հանդիսանում է[2] Միջերկրական ծովի մի մասը։ Նեղուցները բաժանում են նաև Եվրոպան (Թրակիա) Փոքր Ասիայից (Անատոլիա)։ Նեղուցները ապահովում են կապը Միջերկրական ծովի հետ և ապահովում է մուտքը դեպի համաշխարհային օվկիանոս Ռուսաստանի, Ուկրաինայի, Կովկասի և Եվրոպայի հարավարևելյան երկրների համար։

Բոսֆոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսֆոր (թուրք.՝ İstanbul Boğazı, հուն.՝ Βόσπορος) — նեղուց, որը իրար է միացնում Սև և Մարմարա ծովերը։ Երկարությունը մոտ 30 կմ է։ Մաքսիմալ լայնությունը 3700 մ՝հյուսիսում, իսկ մինիմալ լայնությունը՝ 700 մ։ Բոսֆորի երկու ափերին էլ տեղակայված է Ստամբուլը:

Բոսֆորի ափերը իրար կապում են՝ Բոսֆորի կամուրջը, որի երկարությունը 1074 մետր է (կառուցումը ավարտվել է 1973 թ-ին) և Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջը, որի երկարությունը 1090 մետր է (կառուցումը ավարտվել է 1988 թ-ին)` գտնվում է նախորֆից 5կմ դեպի հյուսիս: Ծրագրվում է կառուցել երրորդ ավտոմոբիլային կամուրջը, սակայն Թուրքիայի կառավարությունը կառուցման վայրը դեռևս գաղտնի է պահում, որպեսզի խուսափի հողի համար նախատեսված գների բարձրացումից: 2013 թ-ին բացվել է Մարմարայ երկաթուղային թունելը, որը միավորեց Ստամբուլի տրանսպորտային համակարգերը, որոնք գտնվում էին քաղաքի եվրոպական և ասիական հատվածներում:

Դարդանելի նեղուց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարդանելի (թուրք.՝ Çanakkale Boğazı, հունարեն՝ Δαρδανέλλια), հին հունական անվանումը — Հելլեսպոնտ: Նեղուց է Եվրոպայի կազմում գտնվող Գալիպոլիի և Փոքր Ասիայի հյուսիսարևմտյան մասերի միջև: Այն միացնում է Մարմարա ծովը Էգեյան ծովի հետ: Դարդանելի նեղուցի կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40°15' և արևելյան երկայնության 26°31': Նեղուցի երկարությունը կազմում է 61կմ, իսկ լայնությունը՝ 1,2 կմ-ից մինչ 6 կմ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Τουρκική Πολιτική για τα Στενά на сайте министерства иностранных дел Греции.(հուն.) + [1](հուն.)
  2. Эгейское море, статья из Большого энциклопедического словаря. — 2012.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]