Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջ
ԱնունովՄուհամմեդ II
Երկիր Թուրքիա
ՏեղանքՍտամբուլ
Տեսակկախովի կամուրջ, տեսարժան վայր, ճանապարհային կամուրջ, վճարովի կամուրջ և cross-sea bridge?
Նյութպողպատ
ԳույնՄոխրագույն
Հատում էԲոսֆոր
ՃարտարապետHyder Consulting?
Երկարություն1510 մետր
Լայնություն39 մետր
Բացման տարեթիվհուլիսի 3, 1988
Քարտեզ
Քարտեզ

Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջ (թուրքերեն՝ Fatih Sultan Mehmet Köprüsü, անգլ.՝ Fatih Sultan Bridge կամ Second Bosphorus Bridge), իր մեծությամբ երկրորդ կախովի կամուրջը Բոսֆորի վրա[1]։ Կամուրջը միացնում է Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածները։ Այն իրար է կապում Ստամբուլի եվրոպական մասում գտնվող Հիսարյուսթյու և ասիական մասում գտնվող Կավաչըկ թաղամասերը։ Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջը համարվում է Ստամբուլի այցեքարտերից մեկը։ Ամեն օր բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս՝ հիանալու կամրջի գիշերային տեսքով։

Կամրջի երկարությունը կազմում է 1510 մետր, իսկ թռիչքի ընդհանուր երկարությունը՝ 1090 մետր, կամրջի լայնությունը՝ 39 մետր, սյուների բարձրությունը՝ 165 մետր ծովի վրայից։ Երթևեկելի մասին մինչև ծովը 64 մետր է։

Կամրջի կառուցումը սկսվել է 1985 թվականին և ավարտվել 1988 թվականին։ Կամուրջը շահագործման է հանձնվել 1988 թվականի մայիսի 29-ին՝ ի պատիվ Կոստանդնուպոլսի գրավման 535 ամյակի։ Կամուրջը անվանակոչվել է ի պատիվ օսմանյան սուլթան Մեհմեդ II-ի։ Կամրջի կառուցման վրա ծախսվել է 130 միլիոն ԱՄՆ դոլար։

Ամեն օր կամրջի վրայով անցնում է 150 000 տրանսպորտատեսակ, որոնք տեղափոխում են շուրջ 500 000 ուղևորներ։ Անցումը կամրջի վրայով վճարովի է, իսկ հետիոտների համար նախատեսված անցումը փակ է, քանի որ դարձել էր ինքնասպանների համար տարածման վայր։


Կամրջի համայնպատկերը
Կամրջի համայնպատկերը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «สล็อต เติม true wallet ฝาก-ถอน ไม่มี ขั้น ต่ำ 2021».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]